Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Համեմի հյութը օգտակար է ամբողջ մարմնի թունազերծման և բորբոքումների վերացման համար

Christine Avdalyan
Հեղինակ`
Christine Avdalyan
12:08, երկուշաբթի, 21 մարտի, 2016 թ.
Համեմի հյութը օգտակար է ամբողջ մարմնի թունազերծման և բորբոքումների վերացման համար

Այս բուժիչ խոտաբույսը պարունակում է այնպիսի հանքային նյութեր, ինչպիսիք են կալցիումը, կալիումը, երկաթը, նատրիումը, մագնեզիումը և մանգանը։Այն նաև A, C, K և B վիտամինների հիանալի աղբյուր է։ Շնորհիվ իր բուժիչ հատկությունների այն շատ է օգտագործվում մի շարք հիվանդությունների դեպքում, և այս դեղաբույսի բուժիչ հատկություններից ամենակարևորն այն է, որ այն թունազերծում է մարմինը։

Սպիրուլինա կոչվող կապտականաչ ջրիմուռի հետ խառնելու դեպքում այն հիանալի կաշխատի սնդիկը դուրս հանելիս ՝ առանձնացնելով այն ավշային հյուսվածքից և օգնում է ներթափանցել արյան մեջ։ Այն զերծ է պահում սնդիկի թունավորումից։

Առողջապահության ոլորտի մասնագետները ենթադրում են, որ համեմի հյութի օգտագործումը շատ օգտակար է ։ Ահա մի օրինակ համեմի բուժիչ հատկությունների արդյունավետության վերաբերյալ, այն կարելի է օրվա ընթացքում օգտագործել։

Թունազերրծման և բորբոքումների համար նախատեսված սիլանտրոի բաղադրատոմսը

½ բաժակ կտրտած օրգանական համեմ

1 թեյի բաժակ հացահատիկի ալյուր

½ բաժակ խնձորի հյութ

½ բաժակ ջուր

Ամբողջը խառնել և խմել։ Խնձորի հյութի և հացահատիկի ալյուրի խառնուրդը եռապատկում է օգտակարությունը և մեղմացնում են համեմի սուր համը։

Իր թմրեցնող և հանգստացնող հատկությունների շնորհիվ այս հյութը օգնում է նվազեցնել անհանգստությունը, դեպրեսիան և խուճապի նոպաները։

Հայտնի է դարձել, որ թարմ համեմի հյութը , ինչպես բրոկոլիի հյութը, երկու անգամ ավելի բետա-կարոտին է պարունակում։

Եվ համեմի տերևները ուժեղ հակաբակտերիալ ազդեցություն ունեն։ Որպես հանգստացնող դեղահաբ՝ այն նաև օգնում է բարելավել քունը։

Մի շարք ուսումնասիրությունների համաձայն համեմը համարվում է «հակադիաբետիկ բույս» ։ Այն ստացել է այս անունը շնորհիվ խոլեստերինի և արյան շաքարի մակարդակներն իջեցնելու իր հատկության։ Քաղցկեղի ազգային ինստիտուտը հաստատել է, որ այս խոտաբույսը քաղցկեղի դեմ պայքարելու հատկություն ունեցող խոտաբույսերի խմբին է պատկանում։ Այն նաև միզամուղ հատկություն ունի, և համեմի հյութ խմելով կարող ենք կանխել երիկամների քարի առաջացումը։ Այս խոտաբույսի հակաօքսիդանտ հատկությունը խթանում է լյարդի առողջ գործունեությանը, կանխում է սրտի և Ալցեյմերի հիվանդությունները։ Համեմի տերևները հարուստ են հակաօքսիդանտներով։

Կհավատաք, թե ոչ, բայց այս խոտաբույսը այրում է ճարպերը և նվազեցնում է քաշը։ Այն ցածր կալորյականությամբ բույս է և մեկ քառորդ բաժակում պարունակում է մեկ կալորիա։


    
Աղբյուրը` NaturalNews.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6706 | 0 | 0
Facebook