Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՄՆ-ն տեղեկացնում է, որ Չինաստանը կործանիչները տեղաայում է Հարավչինական ծովի կղզիում

Christine Avdalyan
Հեղինակ`
Christine Avdalyan
00:12, երեքշաբթի, 01 մարտի, 2016 թ.
ԱՄՆ-ն տեղեկացնում է, որ Չինաստանը կործանիչները տեղաայում է Հարավչինական ծովի կղզիում

ԱՄՆ-ի պաշտոնյան հայտնում է, որ սա առաջին անգամը չէ, որ Չինաստանը թռիչքուղին ընդլայելուց հետո J-11 և J-7 կործանիչները տեղակայում է Վուդի կղզում, որը վիճարկելի շրջանում գտնվող Պարասել կղզինեի շարքի մաս է կազմում:

-Վուդի կղզում ինքնաթիռների վերջին տեղաբաշխումը ավելի փոքր խնդիր կլիներ, քան այն ազդանշանը, որը ցույց է տալիս, թե որքան հեռու կարող է Չինաստանը գնալ այդ շրջանը ձեռք բերելու համար, - իր հայտարարության մեջ նշել է Պենտագոնի ներկայացուցիչը:

Պաշտոնյաները գտնում են, որ կղզիում հրթիռների տեղակայումը ավելի մտահոգիչ է, չնայաց այն իրականում այնտեղ է տեղակայված:

Չինաստանը վերահսկում է կղզիների շղթան: Բրունեյը, Մալայզիան և Ֆիլիպինները Չինաստանի հետ ներքաշված են շրջանային կղզիներում և դրանց շրջակա ջրային տարածքներում հրթիռների տեղակայման մեջ:

Լտ Կոլ Յանգ Ցիվայը՝ Թայվանի պաշտպանության նախարարի խոսնակը, հաստատել է տեղակայման լուրը և կոչ է արել բոլոր ընդդիմադիր կուսացություններին խուսափոլ լարվածությունը սրելուց:

Իրարանցում է առաջանում, երբ Չինաստանի արտգործնախարար Վանգ Յին երեքշաբթի օրը Վաշինգտոնում հանդիպում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:


    

Երկիր-երկինք հրթիռներ

Համաձայն Թայվանի և ԱՄՆ-ի պաշտոնյաների անցած շաբաթ հայտնած տվյալների՝ Չինաստանի երկիր-երկինք հրթիռների տեղակայումը Վուդի կղզիում մի քայլ է, որը տագնապ է առաջացրել երկրի ասիացի հարևանների շրջանում:

Չինական լրատվամիջոցները տեղեկացրին, որ տարիներ շարունակ պաշտպանական գործողոթյուններ են իրականացվում այդ կղզիում, և հերքեցին այն, որ այդ գործողությունները ռազմականացնում են կղզին:

-Փետրվարի 14-ին տիեզերքից արված լուսանկարներ են հայտնվել, որոնցում երևում են մի շարք հրթիռների մարտկոցներ և աջակցության մեքենաներ , - հայտնել է ImageSat International-ը, որն էլ արել է այդ լուսանկարները:

Թայվանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ լուսանկարները հաստատում են, որ երկիր-երկինք հրթիռները տեղաայվել են այդ տարածքում: ԱՄՆ պաշտոնյաները, որոնք խոսել են անանունության պայմանով, հայտնել են CNN-ին, որ տիեերքից արված պատկերները հաստատում են հրթիռների տեղակայված լինելու լուրը:

Այդ լուրը մեծացրեց լարվածությունը վիճարկվող շրջանում, և Ճապոնական նախարարների կաբինետի ավագ անդամը, որը խառնաշփոթ տարածքների վիճաբանության տունն է, Չինաստանի գործողությունը անընդունելի անվանեց:

Վճռական մենամարտ Հարավչինական ծովում: Ինչպես ենք հասել դրան


    

Համաձայն կառավարության իրավասությամբ գործող Global Times-ի տվյալների՝ Չինաստանի պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ տարիներ շարունակ կղզիում պաշտպանության նշանակության օբյեկտներ են եղել: Պարզ չէ, արդոք տեղեկությունը ակնարկում է երկիր-երկինք հրթիռների առկայությունը, այս վարկածը հաստատվում է Թայվանի պաշտոնյաների կողմից, որոնց առաջարկով էլ այս ամիս հրապարակվել են տիեզերքից արված լուսանկարները:

Հիսուն տարի է, ինչ Վուդի կղզին գտնվում է Չինաստանի տիրապետության տակ:

-Մեր սեփական տարածքում պաշտպանության նշանակության օբյեկտների տեղակայումը պատճառաբանված և արդարացված է: Դրա նպատակը մեր ազգային պաշտպանության հնարավորությունները բարելավելն է, և դա առնչություն չունի ռազմականացման հետ, - անցած շաբաթ լրագրողներին այտնեց Չինաստանի արտգործնախարարի խոսնակ Հոնգ Լեյը:

Գրեգ Փոլինգը՝ Վաշինգտոնյան Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում ասիական ծովային թափանցելիության նախաձեռնության գլխավորը հայտնել է CNN-ին, որ Չինաստանը Հարավչինական ծովում բարելավում է ռադիոտեղորոշիչների հնարավորությունները ՝ ավելի արդյունավետ վերահսկում սահմանելով ծովային և օդային տարածքների վրա:
    

Աղբյուրը` cnn
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3060 | 0 | 0
Facebook