Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երջանիկ ակնթարթները կարող են վնասել սիրտը

Christine Avdalyan
Հեղինակ`
Christine Avdalyan
23:39, երկուշաբթի, 07 մարտի, 2016 թ.
Երջանիկ ակնթարթները կարող են վնասել սիրտը

Շվեյցարացի գիտնականները նշում են, որ զգացմունքային ստրեսը, որը կրծքավանդակի ցավի, շնչահեղձության առաջացման պատչառ է հանդիսանում, կարող է ի հայտ գալ երջանիկ պահերի, զայրույթի, վշտի և վախի ժամանակ:

Սրտի անցողիկ համախտանիշի դեպքերի երեք-չորրորդը ստրեսի հետևանքրվ են լինում, այն սրտի ձախ փորոքի ձևի փոփոխությունն է, որը կարող է մահացու լինել:

Ցյուրիխի համալսարան-հիվանդանոցի գիտնականները Europian Heart լրագրին տված հարցազրույցում ասել են, որ այդ քսան դեպքերից մեկը ուրախության հետևանքով է լինում: Այդ վիճակը հիմնականում ժամանակավոր է և դրանից հետո մարդիկ շարունակում են ուրախանալ:

1, 750 հիվանդների հետազոտության ընթացքում հետազոտողները պարզել են, որ սրտի հետ կապված խնդիրները ձեռք են բերվում ծննդյան խնջույքների, տղային ամուսնացնելու, հիսուն տարի անց ընկերոջը կրկին հանդիպելու, տատիկ դառնալու ռեկբիի երկրպագած թիմի հաղթանակի, խաղատանը խոշոր շահում ստանալու, համակարգչային տոմոգրաֆիա հետազոտության լավ արդյունքների ժամանակ:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դեպքերից շատերը հետդաշտանային ժամանակահատվածում գտնվող կանանց մոտ է լինում:

Բժիշկ Հելենա Գադրին, ով հետազոտողներից մեկն է, ասել է. «Մենք ցույց տվեցինք, որ սրտի անցողիկ համախտանիշը կարող է տարբեր պատճառներով ի հայտ գալ:

Սրտի անցողիկ համախտանիշով հիվանդը սրտի կաթվածով հիվանդը չէ, և այն կարող է առաջանալ նաև դրական հույզերի հետևանքով: Կլինիկաների աշխատողները պետք է սա իմանան և կանխատեսեն, որ սրտի կաթվածի համախանիշներով` կրծքավանդակի ցավով և շնչահեղձությամբ, հիվանդանոցներ տեղափոխված հիվանդները հնարավոր է տառապում են սրտի անցողիկ համախտանիշով, որը ինչպես ուրախ առիթների կամ հույզերի, այդպես էլ բացասական հույզերի հետևանք է:


    

Ավելի շատ հետազոտություններ են պահանջվում

Հելենա Գադրին ասաց, որ կարծես և տխուր, և երջանիկ առիթները մեկ ընդհանուր զգացմունքային ուղին են կիսում, որն էլ հանգեցնում է այդ վիճակին:

Պրոֆեսոր Պիտեր Վայսբերգը` Բրիտանիայի սրտաբանական հիվանդանոցի տնօրենը, ասաց, որ սրտի անցողիկ համախտանիշի դեպքեր հազվադեպ են հանդիպում:

Այս հետազոտեւթյունը ցույց է տալիս, որ շատ քիչ դեպքերում է այդ համաղտանիշի առաջացումը ուրախ առիթների պատճառով լինում:

Ավելի շատ հետազոտություններ պետք է իրականացվեն, որպեսզի պարզեն, թե այդպիսի զգացմունքային առիթները ինչպես կարող են ժամանակավոր սրտի վնասվածքների պատճառ լինել մի քանի դյուրազգաց անհատների մոտ:

Աղբյուրը` bbc
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3068 | 0 | 0
Facebook