Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայտնի են դարձել աշխարհի ամենալավ և ամենավատ անձնագրերը

Christine Avdalyan
Հեղինակ`
Christine Avdalyan
23:34, երկուշաբթի, 07 մարտի, 2016 թ.
Հայտնի են դարձել աշխարհի ամենալավ և ամենավատ անձնագրերը

Երբ կարիք է լինում հատել միջազգային սահմանները, միայն մեկ փաստաթուղթ է կարող բազմաթիվ դռներ բացել: Բայց դա ամերիկյան անձնագիրը չէ:

Թվում է, թե գերմանացիները ամենաշատն են ճանապարհորդում:

Համաձայն 2016 թվականի մուտքի թույլատրության սահմանափակումների ցուցանիշի` գերմանական անձնագրով ճանապարհորդող զբոսաշրջիկները կարող են մուտք գործել 218 երկրից 177-ը և մուտքի թույլատրություն չպահանջող տարածքներ:

Ցուցակը, որը ամեն տարի թարմացվել է Լոնդոնում տեղակայված խորհրդատվական ընկերության` Henley and Partners-ի և օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի կողմից, ազգերին դասակարգում է նրանով, թե որքան ազատորեն կարող են քաղաքացիները ներգաղթի կարմիր ժապավենով, առանց արգելքի ճանապարհորդել:
     Այս տարի գերտերությունների քաղաքացիները չեն կրում այն արգելքը, որը մի ժամանակա կրել են:

Միացյալ Նահանգները, որը 2014-15 թվականների դասակարգման մեջ առաջին տեղում էր, հիմա զբաղեցնում է չորրորդ տեղը: Անմիջապես Գերմանիայից հետո Շվեդիան է, որը երկրորդ տարին անընդմեջ իր դիրքերը ամրապնդում է որպես երկրորդ տեղը գրաված երկիր` 176 երկրներում իր ազատ մուտքի արտոնագրով:

Ֆինլանդիան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան և Միացյալ Թագավորությունը, որոնք 2013 թվականից գլխավորում էին ցուցակը, հիմա երրորդ տեղում են` հյուսիսային և արևմտյան Եվրոպայի քաղաքացիներին դարձնելով ամենաարտոնյալը միջազգային ճանապարհորդությունում: Ճապոնիան և Հարավային Կորեան նույնպես2014-15 թվականների ընթացքում երրորդ տեղը գրաված երկրների թվում էին, Բայց այս տարի իջել են համապատասխանաբար հինգերորդ և վեցերորդ հորիզոնականները: Բելգիան, Դանիան և Նիդեռլանդները ԱՄՆ-ի հետ միասին, մնում են չորրորդ տեղում:

Ցուցակի վերջում ամենավատ անձնագրերով երկրներն են, դրանք են` 104-րդ տեղում գտնվող Աֆղանստանը, որին հաջորդում են Պակիստանը, Իրաքը, Սոմալին և Սիրիան:

Աղբյուրը` cnn
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3416 | 0 | 0
Facebook