Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հին եգիպտական դագաղի կափարիչի վրա 3000 ամյա մատնահետք է հայտնաբերվել

Christine Avdalyan
Հեղինակ`
Christine Avdalyan
23:09, երեքշաբթի, 23 փետրվարի, 2016 թ.
Հին եգիպտական դագաղի կափարիչի վրա 3000 ամյա մատնահետք է հայտնաբերվել

Մեծ Բրիտանիայում Քեմբրիջի Ֆիցվիլյամ թանգարանի գիտաշխատողները 3000 ամյա մատնահետք են հայտնաբերել մի եգիպտական դագաղի կափարիչին:

«Մատնահետքը թողել է արհեստավորը, ով սխալվել է և մինչև լաքի չորանալը դիպչել է դրան» - CNN-ին հայտնել է թանգարանի եգիպտոսագետ Հելեն Ստրադվիկը:

«Հայտնագործությունը կատարվել է 2005թվականին, բայց դեռ չի հրապարակվել»:

«Այս հայտնաբերումը մեզ մոտեցնում է այն մարդկանց, ովքեր պատրաստել են դագաղը» - նշել է թանգարանի տնօրենը:

Մատնահետքը դագաղի կափարիչի ներքին հատվածում էր: Այն հավանաբար պատկանում է Նեսփաուերշեֆիտ անունով քահանային, ով նաև հայտնի է Նես-Ամուն անունով: Նա Թեբեսում գտնվող Ամուր-Ռե տաճարի դպիրների գլխավորն էր:

Դագաղները, որոնք պատրաստված են եղել Մ.թ.ա 1000 թվականին թանգարանում ենթարկվել են մանրամասն հետազոտության, որը ներառում է ռենտգենյան հետազոտությունը և մոտակա հիվանդանոցում համակարգչային շերտագրման միջոցով արված պատկերումը, որը բացահայտում է, թե իչպես են 3000 տարի առաջ եգիպտական դագաղներ պատրաստվել:

«Դագաղի ներքին պատյանը պատրաստված է փայտի կտորներից` ներառյալ այն հատվածները, որոնք ավելի հին դագաղից են» - ասել է Ֆիցվիլյամ թանգարանում կանսերվացման ղեկավար Ջուլիա Դոուսոնը:

Դագաղի վրայի հին բույթի անցքերը և այն հատվածների անցքերը, որոնք լցվել են և դրանց կողքին նորերն են բացվել ցույց է տալիս, որ փայտը վերաօգտագործված է:

Փայտը արժեքավոր է, և արհեստավորն այնքան հմուտ է եղել, որ կարողացել է անմշակ նյութերից այդ բարդ կառուցվածքով իրերը ստեղծել:

Դագաղների ցուցադրությունը կկատարվի Death on the Nile-ում` նոր ցուցահանդեսին, որը կսկսվի փետրվարի 23-ին և որի նպատակն է ցուցադրել, որ եգիպտական դագաղի դիզայնը 4000 տարվա է:

«Դագաղների տեսքը ցույց է տալիս, թե ինչ ուշադրությամբ են եգիպտացիները հանդերձյալ կյանքի համար դագաղներ պատրաստել» - ասաց ցուցահանդեսի թանգարանապահ Ստրուդվիկը:

«Մեզ համար սա հիվանդագին մտահոգություն է, քանի որ մեզ համար մահը տաբու թեմա է»:

Իրականում դագաղների ստեղծումը կյանքի մոլուցք էր և կատարյալ շարունակությունն ապահովելու ցանկություն:

Աղբյուրը` cnn
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3509 | 0 | 0
Facebook