Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

TEPCO-ի նախկին տերերը մեղադրվում են Ֆուկուսիմայի աղետալի պատահարի համար

Christine Avdalyan
Հեղինակ`
Christine Avdalyan
00:18, երեքշաբթի, 01 մարտի, 2016 թ.
TEPCO-ի նախկին տերերը մեղադրվում են Ֆուկուսիմայի աղետալի պատահարի համար

TEPCO-ի նախկին CEO-ն երկու այլ ղեկավարների հետ մեղադրվել է 2011 թվականին Ֆուկուսիմա Դաի-իչի ատոմային գործարանում տեղի ունեցած աղետալի պատահարի համար: Նախկին տնօրեն Ցունեհիսա Կացումատան երկու նախկին փոխտնօրենների ՝ Իչինո Տակեկունոի և Սակո Մուտոյի հետ մեղադրվել են Տոկիոյի դատարանի նկատմամբ ցուցաբերած մասնագիտական անփութության համար: Այդ աղետալի պատահարը տեղի է ունեցել 2011 թվականի մարտին՝ գործարանի ափամերձ հատվածին հարվածած ցունամիի ետևանքով, որն էլ աղետալի պատահարի և Ճապոնիայի հյուսիսարևելյան նահանգում ճառագայթման պատճառ է դարձել:

Գործող դատավորները, իրավաբանները, որոնք ընտրվել էին մեղադրող կողմի հանձնաժողովի կողմից, պնդում են, որ աշխատողներից երեքը չեն կատարել իրենց պարտականությունները դժբախտ պատահարը կանխելու համար, որի հետևանքով Ֆուկուշիմայի բնակչությունը ճառագայթվել է, վիրավորվել են գործարանի աշխատողներից 13-ը և մահացել է 44 հիվանդ, որոնք տարհանվել և հոսպիտալացվել էին գործարանի շրջակա տարածքներում:

Մեղադրող կողմը պնդում է, որ տարեց և լուրջ հիվանդություններ ունեցող հիվանդների մահը աղետալի իրադարությունից հոտո կատարված տարհանման հետևանքով է եղել, բայց դա պաշտոնապես չի հաստատվել:

Երրորդ փորձ

Ֆուկուսիմայի 14716 բնակիչների համար, որոնք սկզբում մեղադրանք են ներկայացրել 2012-ի հունիսին, այս փորձը հաղթանակ կլինի: Մինչ այդ նրանց հայցը երկու անգամ մերժվել է դատարանի կողմից: Այդ խումբը մեղադրաք է ներկայացրել՝ այն հասցնելով դատական կոմիտե:

- Ոչ ոք պատասխանատվություն չի կրել այդ անդառնալի պատահարի համար, -CNN-ին հայտելէ Ֆուկուսիմայի միջուկային աղետի հարցով քրեական դատարանի գերագույն քարտուղար Միվա Չիվակին:

- Զոհերին փոխհատուցման և միջուկային գործարանի վերսկսման հարցը առաջ է քաշվել այս անպատասխանատու հասարակության մեջ:

Այս խնդրի բացահայտումը կօգնի մեզ զերծ մնալ աղետի կրկնվելուց և կօգնի ստեղծել մի հասարակություն, որը մահվան վախով չի ապրի: Մենք չենք հանձնվի:

Ավելի քան 160000 մարդ է տարհանվել Ֆուկուսիմայի աղետալի պատահարի տարածքից, որը 1986 թվականի Չերնոբիլի աղետից հետո ամենամեծ միջուկային աղետն է:

Աղբյուրը` cnn
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3199 | 0 | 0
Facebook