Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մինչ հրադադարի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են, ռմբակոծությունները մեծ քանակությամբ մարդկանց մահվան պատճառ են դառնում

Christine Avdalyan
Հեղինակ`
Christine Avdalyan
22:55, երեքշաբթի, 23 փետրվարի, 2016 թ.
Մինչ հրադադարի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են, ռմբակոծությունները մեծ քանակությամբ մարդկանց մահվան պատճառ են դառնում

Տասն օր առաջ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարեց, որ գերտերությունները համաձայնության են եկել Սիրիայում ժամանակավոր հրադադարի վերաբերյալ։

Քերին ասել է, որ դրա նպատակը մեկ շաբաթ հետո դադարի իրագործումն է, որը կարճատև խաղաղություն կբերի 2011 թվականից պատերազմի հետևանքով տառապած Միջին Արևելքի ժողովրդին։

Գերմանիայի Մյունխեն քաղաքում կատարված ժողովում ավելի քան տասը երկիր համաձայնել է հրադադար հաստատել, բայց ահաբեկչական խմբավորումները հրաժարվել են, և այդ երկրների համաձայնությունը իր ազդեցությունն է ունեցել երկրի վրա։

Բռնությունները շարունակվում են, կիրակի առավոտյան Հոմսում 39 մարդ է մահացել մեքենայի ռմբակոծումից։

Հոմսի ռմբակոծությունից հետո Հորդանանում իր ելույթի ժամանակ Քերին ասել է, որ առաջխաղացում է գրանցվել, և այս մի քանի ժամերի ընթացքում հրադադարի հաստատումը հավանական է։

«Հիմա ավելի քան երբևէ մենք մոտ ենք հրադադարի հաստատմանը, և ես ոչինչ չեմ խնայում դրա համար» - ասել է նա լրագրողներին՝ Հորդանանի արտգործնախարար Նասսար Յուդեի հետ մամուլի ասուլիսում։

Ռուսական լրատվական գործակալությունը՝ Sputnik-ը մեջբերելով Ռուսաստանի արտգործնախարարության խոսքերը՝ տեղեկացրել է, որ Քերին մեկ ժամ առաջ խոսել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, ով ասել է․ «Հավատում եմ, որ զրույցի ընթացքում մենք համաձայնության եկանք հրադադարի հաստատման վերաբերյալ, որը կիրականացվի մոտ օրերին» ։

Լրատվական գործակալությունը նաև նշում է, որ դիվանագետները շարունակել են քննարկել զինադադարի հաստատման մանրամասները։


    

Դամասկոսի ռմբակոծությունները

«Խաղաղության հաստատման բանակցությունների ընթացքում մեկ այլ հարձակում է իրականացվել, որի հոտևանքով երեք ռումբ է պայթել Դամասկոսի Սայիդա Զայնաբ շրջանում՝ խլելով 83 մարդու կյանք» - հայտնում է Սիրիայի SANA լրատվական գործակալությունը։ Այն նաև տեղեկացնում է, որ Դամասկոսի պայթյունները ուղղված են եղել «Lady Zeynab» շիա մուսուլմանների դամբարանին։ Մահացածներից բացի կա նաև 178 վիրավոր։

Կենտրոնական Հոմսի ռեժիմյան հատվածում ռմբակոծությունը մեծ վնասներ է հասցրել, մինչդեռ Լոնդոնյան մոնիտորինգի խումբը Սիրիայի մարդու իրավունքների դիտակետում ներկայացրել է զոհերի 46 և ավելի քան 100 վիրավորների թիվ։ Դիտակետը տեղեկացնում է, որ Դամասկոսի հարձակումները իրականացվել են երկու մահապարտների կողմից։

Իսլամական Պետությունից պահանջում են պատասխանատվություն կրել Հոմսի և Դամասկոսի հարձակումների համար։Նրանց արարքը դատապարտվել է ԵՄ-ում Սիրիայի հատուկ դեսպան Ստեֆն դե Միստուրայի կողմից, ով ասել է, որ զոհերի մեջ նաև երեխաներ են եղել։

Աղբյուրը` cnn
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2372 | 0 | 0
Facebook