Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արգելված իսլամական խմբավորումը կասկածվում է Բանգլադեշում սպանված հինդուիստ քահանայի մահվան մեջ

Christine Avdalyan
Հեղինակ`
Christine Avdalyan
19:03, երկուշաբթի, 22 փետրվարի, 2016 թ.
Արգելված իսլամական խմբավորումը կասկածվում է Բանգլադեշում սպանված հինդուիստ քահանայի մահվան մեջ
    
    

Կիրակի օրը հյուսիսային Բանգլադեշում հինդուիստ քահանան սպանվել է և մի հավատացյալ վիրավորվել է գերակշռող մուսուլմանական երկրում փոքրամասնություն համարվող կրոնական անձանց նկատմամաբ իրականացված հարձակման հետևանքով:

Բանգլադեշի ոստիկանության կոմիսար Մոնիրուլ Իսլամը ասել է, որ ըստ ոստիկանության կասկածների այդ հարձակումը իրականացվել է Ջամահուլ Մուջահեդին Բանգլադեշ կազմակերպութան կողմից:

Պաչագար շրջանի ոստիկանապետ Ջասուդին Ահմադը ասել է, որ Բանգլադեշի Պաչագար հյուսիսային շրջանում հիսունամայա քահանան հարձակման է ենթարկվել տաճարում, երկու անձանաց կողմից: Հարձակվողները մոտեցեն են մոտոցիկլետով և մինչ քահանայի կոկորդը կտրելը և փաղչելը նռնակներ են նետել և կրակ են բացել տաճարի վրա:

Տաճարում գտնվող հավատացյալը նույնպես վնասվել է հարձակման հետևանքով: Ոստիկանապետն ասում է, որ դեռ ոչ մի ձերբակալվածներ չունեն:

Անանուն սպառնալիքներից հետո ոստիկանությունը կենտրոնացել է այդ շրջանում և խստացրել է հինդուիզմի տաճարների անվտանգության ապահովումը:


    
    

Իսլամական խմբավորումը թիրախ է դարձնում կրոնական փոքրամասնություններին


    

Վերջին ամիսներին այդ սպանությունը փոքրամասնություն կազմող կրոնական անձանց և քաղաքի հաստատությունների վրա կատարված վերջին հարձակումն է:

Հոկտեմբերին երկրի հյուսիս արևմուտքում հարձակման է ենթարկվել մի քրիստոնյա քահանա, հաջորդ ամիս հյուսիսում` մի իտալական կաթոլիկ եկեղեցու քահանա, նույն ամիս Բանգլադեշի Բոգրա քաղաքում գտնվող շիական մզկիթ է հարձակման ենթարկվել, որի հետևանքով կա մեկ զոհ և երեք վիրավոր:

Իսլամական Պետությունից պահանջվում է պատասխանատվություն կրել կատարվածի համար:

Մինչև 2013 թվականը վեց աշխարհիկ գրողներ և հրապարակողներ են սպանվել:

Բանգլադեշի ծայրահեղականները հրապարակում են բլոգերների համաշխարհային հիթ ցուցակը:

Ոստիկանության կոմիսար Իսլամը ասել է, որ ՋՄԲ-ն է եղել կրոնական փոքրամասնությունների առաջնորդների և հաստատությունների վրա իրականացված նախորդ հարձակումների կազմակերմիչը, և այդ անզիջում կազմակերպությունը վերջին սպանության գլխավոր կասկածյալն է:

«Այս խմբավորումը պատասխանատու է մինչև հոկտեմբեր Բանգլադեշում գտնվող շիական մզկիթների, հինդուիզմի տաճարների, եկեղեցիների և կրոնական անձանց վրա իրականացված հարձակումներից շատերի համար» - ասաց Իսլամը:

ՋՄԲ-ն երկրում գոյություն ունեցող վեց արգելված իսլամական խմբավորումներից մեկն է և վերջերս մեղադրվել է ճամբարներ ռմբակոծելու և այլ ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար:

Ըստ ԿՀԳ (կենտրոնական հետախուզական գործակալություն) աշխարհի փաստագրքի Բանգլադեշի բնակչության 90 տոկոսը` 169 միլիոնը, մուսուլման են, 10 տոկոսը` հինդուիստ, մյուս փոքրամասնությունները` քրիստոնյաները և բուդդիստները, կազմում են մեկ տոկոսը:

Աղբյուրը` cnn
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2927 | 0 | 0
Facebook