Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ապստամբների առաջնորդը ասում է . Աշխարհը թույլ է տալիս Ռուսաստանին սպանել սիրիացիներին

Christine Avdalyan
Հեղինակ`
Christine Avdalyan
21:09, հինգշաբթի, 18 փետրվարի, 2016 թ.
Ապստամբների առաջնորդը ասում է . Աշխարհը թույլ է տալիս Ռուսաստանին սպանել սիրիացիներին
    
    

– Ռուսական օդուժի գործողության ներքո ռեժիմի զորքերը ոչ միայն առաջ են գնում հյուսիսային Սիօրիայում, այլ նաև ձեռքբերումներ են ունենում հարավում:

Շաբաթներ տևած կատաղի մարտերից հետո ապստամբ զինյալներին ստիպել են ետ քաշվել Ալ Շաիք Մասկինից, որը փոքր, բայց ռազմավարական կարևոր նշանակաության քաղաք է Բարա նահանգում: Ռեժիմի զորքերը հիմա վերահսկում են կարևոր նշանակուրյան քաղաքը, որը գտնվում է Դամասկոսից հարավ ընկած ռազմական մատակարարման երթուղիում:

Հորդանանում CNN- ին տված հարցազրույցում Բաշար ալ-Զոաբին` հարավային ռազմաճակատում ապստամբների հրամանատարը, ասում է` Ազատ Սիրիայի բանակը ունակ է դիմակայել ռեժիմի ուժերին և իրանական, լիբանանյան և ավղանական ցամաքում տեղակայված աշխարհազորայիններին:

Բայց առանց հակաօդային զենքերի նրանք ունակ չէին դիմակայել ռուսների օդային արշավներին և ստիպված են եղել ետ քաշվել:

-Միջազգային կազմակերպությունը իր լռությամբ Ռուսաստանին թույլատրել է սպանել սիրիացիներին, քանի որ այն գոհացնում է.- ասում է ալ-Զոաբին:

Արդյոք Պուտինը խաղում է արևմուտքի հետ

Մենք միայն կարող ենք մեղադրել սիրիացիների այսպես կոչված ընկերներին, որոնք հանդիսատեսի պես նստել են հետևում և դիտում են, թե ամեն օր որքան մարդ է մահանում, - ասում է ալ- Զոաբին:

Ռուսները սպանեւմ են հյուսիսում և հարավում: Նրանցից պահանջվում էր գալ Սիրիա և կռվել Իսլամական Պետության զինյալների դեմ, բայց նրանց հարվածների մեծ մասի թիրախը եղել է սիրիական զուսպ ընդդիմությունը: Դարայի ապստամբների մեծ մասը զուսպ ընդդիմադիր ուժերի մարտիկներ են, որոնք կռվում են Ազատ սիրիական բանակի դրոշի ներքո, և նրանք ռուսական օդային հարվածների գլխավոր թիրախն են, - ասում է նա:

Սիրիական բանակ: -Ռուսաստանի միջամտությունը օրհնություն է

- Ալ Զուաբին ասում է, որ ռեժիմի զորքերը փորձում են Ազատ սիրիական բանակից ազատագրել Հորդանանի սահմանը: Մինչ Ազատ սիրիական բանակի հրամանատարը մեղադրում է միջազգային կազմակերպությանը` հատկապես ԱՄՆ-ին, չմիջամտելու համար: Նա պահանջում է, որ իրեն տան խոստացված զենքերը և անվտանգ գոտիներ տրամադրեն, որտեղ քաղաքացիները կարող են ապաստան ստանալ:

Ալ-Զուաբին պատմում է, որ քաղաքի ներսում և շրջակայքում ապրող բնակչությունը վախի մեջ է ապրում: Նույնիսկ նրանք, ովքեր պատերազմի ընթացքում ողջ են մնացել, հիմա ստիպված են փախչել օդային հարվածների պատճառով, որոնք օր ու գիշեր շարունակվում են:

Ըստ տեղի պաշտոնյաների տվյալների վերջին շաբաթների ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ են փախել: Վկայակոչելով անվտանգության մտահոգությունը Հորդանանը օրական ընդունում է միայն հիսունից հարյուր փախստականի: Բայց 20000 սիրիացի փախստականներ հատել են Հորդանանի հյուսիսարևելյան սահմանը: օգնական պաշտոնյաներն ասում են, որ նրանք, ովքեր փախչում են Դարայի բռնություններից, կուղղվեն դեպի թագավորություն` քաղաքներ և գյուղեր գնալու փոխարեն:

Նրանք զգուշացնում են, որ եթե հարավում բռնությունները դադարեն, իրավիճակը կտրուկ կփոխվի: Ալ-Զուաբին կարծում է, որ հումանիտար աղետ կլինի, եթե ռուսների օդային արշավները շարունակեն աճել:

Մենք պատասխանատվությունը դնում ենք ԱՄՆ-ի վրա, քանի որ միայն նա կարող է կանգնեցնել Ռուսաստանին, - ասել է նա:

Սիրիայում թիրախների ընտրության պատճառով Ռուսաստանի հանդեպ ճնշումը մեծանում է: Նա ավելացնում է «Եթե ԱՄՆ-ն չգործի և ճօգնի, ապա դա ողբերգության կհանգեցնի» ։
Աղբյուրը` CNN
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2814 | 0 | 0
Facebook