Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Օբաման ցանկանում է հաջորդ ամիս այցելել Կուբա

Christine Avdalyan
Հեղինակ`
Christine Avdalyan
20:57, հինգշաբթի, 18 փետրվարի, 2016 թ.
Օբաման ցանկանում է հաջորդ ամիս այցելել Կուբա

Չորեքշաբթի օրը բազմաթիվ ամերիկյան և այլ դիվանագիտական աղբյուրներ հայտնել են CNN-ին, որ նախագահ Բարաք Օբաման հաջորդ ամիս կայցելի Կուբա: Ենթադրվում է, որ հինգշաբթի օրը Սպիտակ Տունը կհայտնի ուղևորության մասին: Ամերիկյան աղբյուրներից մեկը հայտնում է, որ կարճաժամկետ այցելություն է կանխատեսվում:

«Կարող ենք հաստատել, որ առաջիկա շաբաթների ընթացքում վարչակազմը կհայտնի նախագահի` Լատինական Ամերիկա կատարվելիք այցի մասին» -հայտնել է վարչակազմի ավագ պաշտոնյան:

Օբամայի վարչակազմի կողմից երկար սպասված այցելությունը կայանում է 2014թին Հավանայի հետ կապերը պաշտոնապես վերաբացելուց հետո, որն էլ հետևում է կես դար տևած թշնամանքին:


    
    

Այցելության մասին լուրը առաջինը հաղորդվել է BBC News-ի կողմից:


    

Չորեքշաբթի երեկոյան ելույթ ունենալով CNN-ի GOP քաղաքապետարանում, նախագահի ներկայացուցիչ Մարկո Ռուբիոն ավարտեց հայտարարությունը: Ֆլորիդայի սենատորն ասաց, որ եթե ինքը նախագահ լիներ, նա չէր այցելի կղզի, եթե դա «ազատ Կուբան չլիներ»:

«Կուբայի կառավառությունը հակաամերիկյան կոմունիստական դիկտատուրա է, - ասաց Կուբա-Ամերիկյան սենատորը, ով Օբամայի` Կուբային վերաբերող քաղաքականության քննադատն է: - Նրանք ճնշողական ռեժիմով են գործում»

Տեխասի սենատորը` Թեդ Քրուզը, ում հայրը արտագաղթել էր Կուբայից, նույնպես քննադատել էր նախագահի այցի նպատակը:

--Կարծում եմ, որ սխալ է և նախագահը ճնշում է գործադրում ազատ Կուբայի վրա, - նույն քաղաքապետարանում ասաց Քրուզը, - իմ ընտանիքը Կուբայում տեսել է չարիքը և ճնշումը: Մեզ նախագահ է պետք, ով մեզ կպաշտպանի թշնամիներից__

Օգոստոս ամսին ամերիկյան դեսպանատուն է վերաբացվել, և Ամերիկայի դրոշն է բարձրացվել Հավանայի նավակայանի վրա: Դրանից հետո ամերիկյան բազմաստիճան պաշտոնյաները` ներառյալ պետքարտուղար Ջոն Քերին և տրանսպորտի նախարար Անթոնի Ֆոքսը այցելել են կղզի:

Տեղեկացվում է, որ ճանապարհորդական սահմանափակումները թուլացել են և տնտեսական ուղիներ են վերաբացվել:

Անցած տարի տեղի ունեցած պատմական հանդիպման ժամանակ Օբաման սեղմել է Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյի ձեռքը: Պանամայի ժողովի ժամանակ տեղի ունեցած այդ հանդիպումը դիտվեց որպես առաջընթաց:

Երբ անցած շաբաթ երկու ազգեր համաձայնագիր ստորագրեցին, ԱՄՆ-ի օդային ապրանքների փոխադրողները մտան մրցույթային պատերազմի մեջ, որպեսզի Կուբային ապահովեն երթուղիներով և սկսեն կղզու և Միացյալ Նահանգների միջև թռիչքները:

Ամերիկայի ճանապարհորդները, որոնցից պահանջվել է Կուբա գնալու համար հավատարիմ մնալ խիստ պայմաններին, հիմա կարող են դիմել զբոսաշրջային արտոնություններ ստանալու, մշակութային փոխանակման համար կատարվող ճանապարհորդությունների և մարդասիրական աշխատանքների համար: Բայց պարզապես զբոսաշրջության համար ճանապարհորդելը չի թույլատրվի, մինչև ԱՄՆ-ի կոնգրեսը չհանի վաղեմի բռնարգելքը, որը սահմանափակում է Կուբայի հոտ առևտուրը: Շատ օրինադիրներ համաձայն չեն այս շարժմանը` հիմնավորելով, որ Կուբայում ռեժիմը սահմանափակում է և ոտնահարում է քաղաքացիների ազատ արտահայտման իրավունքը:

Վերադառնալով Օբամայի ուղևորության հայտարարությանը, Սպիտակ Տան պաշտոնյաները ասում են, որ մինչև նախագահի ժամանումը Կուբան պետք է մառդու իրավունքների բարեփոխում իրականացնի: Պաշտոնյաներն ասում են, որ Օբամայի կղզի կատարվող այցը Կուբայի կառավարության և ՖԱՐԿ ապստամբների խմբի միջև խաղաղ համաձայնության ստորագրման վկայություն է:

Օբաման Կուբայի կառավարությանն է հանձնել 400միլիոն դոլար, որպեսզի իրականացնի գործարքը:

Աղբյուրը` CNN
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2500 | 0 | 0
Facebook