Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հունաստանը պատրաստ է ավելի շատ փախստականների ընդունել իր կղզիներում

Christine Avdalyan
Հեղինակ`
Christine Avdalyan
20:45, հինգշաբթի, 18 փետրվարի, 2016 թ.
Հունաստանը պատրաստ է ավելի շատ փախստականների ընդունել իր կղզիներում

Հունաստանը պատրաստվում է փախստականներին գրանցել Թուրքիայի մոտ գտնվող ընդունելության չորս նոր կենտրոններում: Հինգ կենտրոններ լրացվել են անցած տարի: Հինգերորդը, որը Կոզում է գտնվում, դեռ պատրաստ չէ: Հունաստանի պաշտպանության նախարար Փանոս Կամենոսը երեքշաբթի օրը այցելեց նոր կենտրոններ, որոնք «թեժ կետեր» են կոչվում և գտնվում են Լերոս և Զիոս կղզիների վրա: Եվս երկուսը գտնվում են Լեզբոսի և Սամոսի վրա:

Հունաստանը տեղեկացնում է, որ վերջին օրերին ներգաղթյալների ներհոսը Թուրքիայից պակասել է:

Հունաստանի կղզիներում փոփոխված բեռնարկղները և հավաքովի տները ապաստարան են դարձել հազարավոր ներգաղթյալների համար: ԵՄ-ն ասում է, որ բոլորը պետք է գրանցվեն և մատնահետք թողնեն նախքան որևէ այլ տեղ գնալը: Անցած տարի ավելի քան 850000 ներգաղթյալներ, որոնք փախչում էին պատերազմից և Սիրիայում, Իրաքում և Ավղանստանում բռնությունների ենթարկվելուց, մտել են Հունաստան, որը ԵՄ-ի դարպասն է հանդիսանում: Հունաստանը քննադատությունների արժանացավ ԵՄ-ի կողմից` նախքան հյուսիս անցնելը ներգաղթյալներին չգրանցելու համար: Գերմանիան գաղթականներից շատերի համար նպատակակետ է: Տեղեկացնում են, որ ԵՄ-ի սահմանային անձնակազմը հիմա օգնում է Հունաստանին:

Հունաստանը ասում է, որ ԵՄ-ն պետք է օգնի ներգաղթյալներին բնակեցնել: Այն դադարում է Եվրոպայի մի մասի համար լինել օգնող կենտրոն:

Անցած շաբաթ ԵՄ-ն – աիս ժամկետով ժամանակ տվեց Հունաստանին, որ իր սահմանին վերահսկողություն սահմանի:

Ճգնաժամը վտանգի տակ է դրել ԵՄ-ի Շենգենյան անձնագրով ճանապարհորդելու պաստը: Մեկը մյուսի հետևից Շենգենյան Երկրները պարտադիր են դարձրել ժամանակավոր սահմանային վերահսկումը: Եվրոխորհրդի նախագահ Դոնալդ Թասկը ասում է, որ Հունաստանին Շենգենյան երկրներից դուրս բերելը չի լուծի ԵՄ-ի ներգաղթյալների խնդիրը: Այդ խնդիրը կդրվի հինգշաբթի օրը կայանալիք Բրյուսելյան գագաթնաժողովի օրակարգում:

Աղբյուրը` bbc
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2395 | 0 | 0
Facebook