Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պապը, Դոնալդը և Մեքսիկական սահմանը

Christine Avdalyan
Հեղինակ`
Christine Avdalyan
20:36, հինգշաբթի, 18 փետրվարի, 2016 թ.
Պապը, Դոնալդը և Մեքսիկական սահմանը

Պատկերացրեք մի կիսված էկրան․ մի կողմում Դոնալդ Թրամփն է, ով կրկնում է, որ իր արշավի նպատակը ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև պատ կառուցելն է, մյուս կողմում Հռոմի Պապ Ֆրանցիսկոն է, ով ծնկի եկած աղոթում է հազարավոր փախստականների համար, որոնք մահացել են առանց փաստաթղթերի սահմանը հատելու ընթացքում։

Փետրվարի 17-ին Պապի՝ Մեքսիկա կատարած այցելության ընթացքում նա չէր ակնկալում, որ կբախվի Թրամի հետ կամ անմիջական կերպով կքննադատի ԱՄՆ-ի՝ փախստականների հարցով զբաղվող ոստիակնությանը։ Պապի խորհրդականները ասել են, որ Պապը խուսափում է միջամտել նախագահական ընտրություններին։ Բայց դա չկանգնեցրեց Թրամին․

-Կարծում եմ, որ Պապը քաղաքական մարդ է, ըստ իս նա չի գիտակցում, թե ինչ խնդիրներ ունի մեր եկիրը, - ասել է Թրամփը Fox Business-ին տված հարցազրույցի ժամանակ, - չեմ կարծում, որ նա հասկանում է Մեքսիկայի հետ ունեցած մեր բաց սահմանի վտանգը։

Կաթոլիկ առաջնորդներն ասում են, որ Պապը ճշգրիտ նամակ կուղարկի, երբ չորեքշաբթի ուղևորվի Խուարեսի սահման։

- Նա կոչ կանի մեզ աջակցել մի խումբ մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն, - ասել է Մարկ Սայթյը։

Ֆրանցիսկոն արդեն հայտնել է իր դեմ լինելը այդ սահմանի անանցանելիության վերաբերյալ՝ անվանելով այն «բացառման հուշարձան» և նույնիսկ «ինքնասպանության մի ձև» , որը մեկուսացնում է երկիրը։ Նա նույնիսկ համոզել է ԱՄՆ-ին և Մեքսիկային պաշտպանել փախստականներին՝հատկապես երեխաններին, որպեսզի հետ պահեն բռնություններից։

Պարզ չէ արդյոք Ամերիկայի կաթոլիկները ուշադրություն կդարձնեն Պապի հաղորդագրույանը թե ոչ։

ԱՄՆ-ում կաոլիկների կեսը ասում են, որ նրանք համաձայն են Ֆրանցիսկյի հետ արտագաղթման հարցի շուրջ, բայց մեծամասնությունը՝54%-ը, ասում է, որ Թրամփը, որի ստորագրությունը արդեն իսկ նոր քար է ավելացնում ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև գոյացող պատին, կկասեցներ նրան լավ կամ վատ նախագահ լինել եկեղեցականների ընտրացուցակում։ Պապի ուղևորությունը դեպի Մեքսիկա եել է շաբաթներ առաջ՝նախքան Գերագույն դատարանինը, որի հինգ անդամներ կաթոլիկ են, համաձայն են մարտահրավեր նետել նախագահ Բարաք Օբամայի նախագծին՝ պաշտպանել առանց փաստաթղթերի փախստականներին, որոնց ուզում են երկրից վտարել։ Եվ հենց անցած ամիս Արդարադատության նախագահությունը հայտարարեց մի նախագիծ, ըստ որի մոտ 313000 մարդ, որոնք անցած տարի փորձել էին հատել սահմանը, հայրենիք են վերադարձել։

-Չեմ կարծում, որ Սուրբ Հոր ուղևորությունը դեպի Խուարես քաղաքական է, -ասում է Ռեվը։Ավելի շատ ուշադրություն պետք է դարձնել արտագաղթմանը, այն դեպքում, երբ կասկածներ ուներ դրա վերաբերյալ։

Իր հերթին Ֆրանցիսկոն ասել է Մեքսիակյի դպրոցականներին, որ նա չի գնացել իրենց երկիր որպես մի ամենակարող թագավոր, այլ իրենց խնդիրներն ու գաղափարները լսելու և լուծումներ առաջադրելու։

-Ես այստեղ եմ եկել, որ ձեզ օգնեմ, աղոթեմ, որ ձեր դեմ կատարվող բռնությունները, կոռուպցիաները և մնացած այլ խնդիրները լուծում ստանան։
Աղբյուրը` CNN
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2945 | 0 | 0
Facebook