Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Իրանը ներկայացնում է իր հրթիռները: Ձեռք է բերում Ռուսաստանի պաշտպանական համակարգը

Christine Avdalyan
Հեղինակ`
Christine Avdalyan
16:53, կիրակի, 14 փետրվարի, 2016 թ.
Իրանը ներկայացնում է իր հրթիռները: Ձեռք է բերում Ռուսաստանի պաշտպանական համակարգը

Այս տարի Իրանը կներկայացնի իր «Էմադ» բալիստիկական հրթիռների գործածումը, - հայտնել է պաշտպանության նախարարը՝ առաջ քաշելով մի նախագիծ, որը քննադատության կարժանանա Միացյալ Ազգերի կազմակերպության կողմից, և որի համար պատժամիջոցներ կիրականացվեն Միացյալ Նահանգների կողմկից;

Հաջորդ երկու ամիսների ընթացքում Իսլամական Հանրապետությունը նույնպես կսկսի ստանալ ռուսական կատարելագործված S 300 երկիր-օդ հրթիռների պաշտպանական համակարգը, - Հուսեին Դեգանը ավելացրեց, որ այն մի համակարգ է, որը արգելվել է նախքան ուղենշային միջուկային զենքը կառնչվի գերտերությունների հետ:

Նախորդ տարի, հունիսին Թեհրանը համաձայնել է իր միջուկային զենքի գործադրման սահմանափակման գործարքին, և միջազգային պատժամիջոցներ գործի դրվեցին հունվարին:

Բայց Վաշինգտոի հետ լարվածությունը բարձր մակարդակի վրա մնաց, քանի որ Թեհրանը շարուակում է զարգացնել իր ռազմական կարողությունները:

Իրանը առաջին անգամ Էմադ հրթիռը փորձարկել է հոկտեմբերին: Իր զինանոցի նկատմամբ կատարելագործված ճշգրտությամբ Իրանը տեղեկացնում է, որ նոր հրթիռը իր պայամանական սահմանափակող գործոնի կարևոր մաս կլինի:

Բայց Միացյալ Նահանգները ասում է, որ Էմադը ունակ է կրել միջուկային մարտական մասը, ուստի փորձարկումը խախտում է Միացյալ Ազգերի կազմակերպության բանաձևը:

Վաշինգտոնը հրթիռի ծրագրի հետ կապված իրանցի անհատների և գործարարների դեմ նոր պատժամիջոցներ է ներկայացնել անցած ամիս:

-Էմադի ամենակատարելագործված սերոնդը մենք կներկայացնենք մյուս տարի (ըստ իրանական օրացույցի՜ սկսած Մարտի 20–ից), -ասել է Դեգանը լրատվության միջոցով, երեքշաբթի երեկոյան:

;;Էմադ հրթիռը միջուկային զենքի գործածման կամ Միացյալ Ազգերի կազմակերպության որևէ բանաձևի խախտում չէ, քանի որ մենք երբեք չենք գործածի միջուկային զենքի մարտական մասը: Դա փաստ է, - ասաց նա, ավելացնելով, որ զանգվածային արտադրանքը կսկսվի մոտ ապագայում:

Հաջորդ երկու ամիսների ընթացքում Իրանը նույնպես պատրաստվում է Ռուսասանից ստանալ S 300 հրթիռների համակարգը և պահանջը ամբողջական կդառնա տարվա վերջին, - ասաց Դեգանը:

Ռուսաստանը Արևմուտքի` Միացյալ Ազերի կազմակերպության՝ Իրանի միջուկային ծրագրի համար նախատեսված պատժամիջոցների ճնշմամբ չեղյալ է համարել Իրանի հետ կնքած 2010 թվականի պայմանագիը` ըստ որի կատարելագործված հակաօդային հրթիռային համակարգը հանձնվելու էր:

Թեհրանը և Մոսկվան նույնպես բանակցություններ են սկսել Իրանին հանձնվող ռուսական արտադրության Սուկոյի- կործանիչների վերաբերյալ, - տեղեկացնում է Դեգանը:

- Մենք անգամ որոշել ենք, թե որքան Սուկոյի 30 կործանիչ ենք ցանկանում գնել, - հայտնել է Դեգանը:

Աղբյուրը` Reuters
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2290 | 0 | 0
Facebook