Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ձերբակալվել է մոդել Մարիամ Հարությունովայի սպանության կասկածյալը

Arkadi Petanyan
Հեղինակ`
Arkadi Petanyan
18:17, երեքշաբթի, 12 փետրվարի, 2013 թ.
Ձերբակալվել է մոդել Մարիամ Հարությունովայի սպանության կասկածյալը
    

Թբիլիսիի խուզարկուական գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են 20-ամյա Մարիամ Հարությունովայի սպանության կասկածյալին: Այդ մասին տեղեկատվություն է տարածել ՆԳՆ-ն:

Ձերբակալվել է 1986թ. ծնված Սերգո Մ.-ն: Մեղադրյալը 2013թ. փետրվարի 1-ին Թբիլիսիի Ատոնելի փողոցի շենքերից մեկի շքամուտքում վեճի ժամանակ դանակի կրծքավանդակի հատվածի մահացու վնասվածք էր հասցրել նույն շենքի բնակիչ, 1993թ. ծնված Մարիամ Հարությունովային:

Վիրավորը տեղում մահացել էր, որից հետո Սերգո Մ.-ն այդ նույն դանակով հարվածել էր ինքն իրեն: Ձերբակալվածը մինչ այժմ գտնվում է բժշկական տեխնոլոգիաների կենտրոնի համալսարանական հիվանդանոցում՝ ոստիկանության հսկողության տակ: Նա խոստովանել է մեղքը, հայտնում է «Գռուզիա օնլայնը»:

Քննությունը տարվում է քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, որը նախատեսում է 7-ից մինչեւ 15 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվել էր, որ Մարիամը մոդել էր, նաեւ պարում էր խմբերից մեկում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3913 | 0 | 0
Facebook