Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

2012-ին Հայաստանում արձանագրվել է բանտից փախուստի դիմելու 4 դեպք

Arkadi Petanyan
Հեղինակ`
Arkadi Petanyan
16:22, երեքշաբթի, 12 փետրվարի, 2013 թ.
2012-ին Հայաստանում արձանագրվել է բանտից փախուստի դիմելու 4 դեպք

2012 թվականին Հայաստանի քրեակատարողական հիմնարկներից փախուստի 4 դեպք է արձանագրվել: Այս մասին Հայաստանի գլխավոր դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում նշել է գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը:

Նրա խոսքով` 2013-ի հունվարի 1-ի դրությամբ` Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում եղել է 4756 կալանավոր, ինչը 224-ով ավելի է 2011-ի հունվարի 1-ի դրությամբ եղած ցուցանիշից: Ընդհանուր առմամբ` 12 ՔԿՀ-ներում, 2012-ին կատարվել է 99 հանցագործություն (2011-ին` 153 հանցագործություն)` 114 անձանց կողմից, այդ թվում ՔԿՀ-ի գործունեությանը խոչընդոտելու 5 դեպք, թմրամիջոցների շրջանառության 65 դեպք, խաբեբայության 2 դեպք, շորթման 1 դեպք եւ այլն:

Սպանության եւ դիտավորյալ առողջությանը վնաս հասցնելու դեպքեր չեն գրացվել: Հանցագործություններից 91-ը կատարել են կալանավորները, 6-ը` ՔԿՀ-ի աշխատակիցները, 17-ը` այլ անձինք:

Ընդ որում, նախորդ տարվա համեմատ, 59-ով պակասել են թմրամիջոցների շրջանառության դեպքերը (2011-ին` 124 դեպք): Այդուհանդերձ, հանցագործության այդ տեսակը կազմել է ընդհանուր թվի 65, 5 տոկոսը:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3517 | 0 | 0
Facebook