Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հենրիխ Մխիթարյանը՝ ամուսնանալու մասին

Arkadi Petanyan
Հեղինակ`
Arkadi Petanyan
19:20, կիրակի, 10 փետրվարի, 2013 թ.
Հենրիխ Մխիթարյանը՝ ամուսնանալու մասին

Շատ կցանկանայի ընտանիք կազմել: Ամենակարեւորն այն է, որ հանդիպեմ համապատասխան աղջկա, ով ամբողջ կյանքի ընթացքում հավատարիմ կլինի ինձ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով փետրվարի 10-ին ներկայացրել է «Շախտյոր» ամսագրի հունվար ամսվա համարը: «Դոնեցկ Սիթի» առեւտրի կենտրոնում կայացած արարողության ժամանակ 24-ամյա Մխիթարյանը լուսանկարվել է երկրպագուների հետ՝ բաժանելով ինքնագրեր:

«Կփորձեմ «Բորուսիայի» դարպասը խփել այնքան գոլ, որքան կարող եմ։ Գլխավորը թիմի հաղթանակն է։ Եթե մենք հաղթենք, դա ավելի կարեւոր կլինի, քան գոլերի քանակը:

Պայմանագիրս «Շախտյորի» հետ նախատեսված է մինչեւ 2015-ը եւ մինչեւ համաձայնագրի ավարտը մտադիր չեմ այլ ակումբ տեղափոխվել: Կաշխատեմ գոլեր խփել, որպեսզի արժանանամ «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին։ Սակայն Լիոնել Մեսին արդեն 34 գոլի հեղինակ է դարձել, եւ նրա հետ մրցակցելը բարդ կլինի:

Շատ կցանկանայի ընտանիք կազմել: Եթե, իհարկե, ժամանակ լինի: Ամենակարեւորն այն է, որ հանդիպեմ համապատասխան աղջկա, ով ամբողջ կյանքի ընթացքում հավատարիմ կլինի ինձ», - Մխիթարյանի խոսքը փոխանցում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4822 | 0 | 0
Facebook