Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սոչիի օլիմպիական շինարարությունների վրա հայերի «զանգվածային շահագործման» վերաբերյալ հայտարարությունները ճիշտ չեն

Arkadi Petanyan
Հեղինակ`
Arkadi Petanyan
12:36, կիրակի, 10 փետրվարի, 2013 թ.
Սոչիի օլիմպիական շինարարությունների վրա հայերի «զանգվածային շահագործման» վերաբերյալ հայտարարությունները ճիշտ չեն
    

Սոչիում օլիմպիական շինարարությունների վրա հայերի «զանգվածային շահագործման» մասին հայտարարություններն ավելի քան չափազանցված են:

Սոչիի հայերի միության նախագահ Վալերի Թորոսյանն ասաց, որ նման բացառիկ դեպքեր եղել են, սակայն ընդահուր առմամբ` դրանք շատ քիչ են: «Տոկոսային արտահայտությամբ նման երեւույթները բաշխվում են 80%-20%, մեծ մասը բաժին է ընկնում մասնավոր հատվածին», -նշեց Վալերի Թորոսյանը` ավելացնելով, որ Հայաստանն առաջինը ցուցակում նշվել է հավանաբար այբբենական կարգով, ոչ թե միգրանտների թվով:

Ավելի վաղ Human Rights Watch կազմակերպությունը հանդես էր եկել զեկույցով, ըստ որի Սոչի-2014-ի օլիմպիական օբյեկտների եւ ենթակառուցվածքների վրա աշխատող աշխատանքային միգրանտները դառնում են ստի եւ շահագործման զոհ, ասվում է զեկույցում: Աշխատողներն իրավապաշտպաններին պատմել են, որ որոշ գործատուներ խաբում են աշխատավարձի չափով, ստիպում են աշխատել 12-ժամանոց հերթափոխերով եւ խլում են անձնագրերն ու աշխատանքի թույլտվությունները, որ մարդկանց պահեն շահագործման մեջ:

Զեկույցը հիմնված է 66 աշխատանքային միգրանտների հետ հարցազրույցների վրա, որոնք աշխատել են 2009-2012 թվականներին: Զրուցակիցները եղել են միգրանտներ Հայաստանից, Ղրղըզստանից, Սերբիայից, Տաջիկստանից, Ուզբեկստանից եւ Ուկրաինայից: Գրեթե բոլոր զրուցակիցները զբաղված են եղել ցածր վարձատրվող աշխատանքներում` կատարելով քարտաշների, հյուսների, զոդողների կամ մոնտաժողների աշխատանք: Նրանք սովորաբար վաստակել են ժամում 55-ից 80 ռուբլի:


    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3840 | 0 | 0
Facebook