Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Շվեդիայի արքայադուստրը նորից ուսանող է դարձել

Arkadi Petanyan
Հեղինակ`
Arkadi Petanyan
12:12, կիրակի, 10 փետրվարի, 2013 թ.
Շվեդիայի արքայադուստրը նորից ուսանող է դարձել

Շվեդիայի ժառանգորդ այքայադուստր Վիկտորյան նորից հայտնվել է ուսանողական նստարանին: Նա արդեն ունի հումանիտար գիտությունների բակալավրի աստիճան: Այս անգամ ժառանգորդուհին որոշել է բեւեռագիտություն ուսանել Ստոկհոլմի համալսարանում: Ուսուցման ավարտին ուսանողները մեկնելու են շվեդական հյուսիս:

Թագավորական պալատի մամուլի ծառայությունից հայտնել են, որ արքայադուստրը վաղուց է հետաքրքրվում արկտիկական թեմատիկայով: Նա մի քանի անգամ եղել է Գրենլանդիայում, որտեղ ուսումնասիրել է կլիմայի փոփոխության խնդիրները:

Վիկտորյան Շվեդիայի թագավոր Կարլ XVI Գուստավի ավագ դուստրն է, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3445 | 0 | 0
Facebook