Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հնդկաստանում կախաղան են հանել 2001թ. խորհրդարանի վրա հարձակման կազմակերպիչներից մեկին

Arkadi Petanyan
Հեղինակ`
Arkadi Petanyan
23:47, շաբաթ, 09 փետրվարի, 2013 թ.
Հնդկաստանում կախաղան են հանել 2001թ. խորհրդարանի վրա հարձակման կազմակերպիչներից մեկին
    

Դելիում կախաղան են հանել Մոհամեդ Աֆզալա Գուրուին, որը մահվան է դատապարտվել 2001թ. խորհրդարանի վրա հարձակում կազմակերպելու համար։ Հարձակման հետեւանքով 10 մարդ զոհվել էր։ Բոլոր հինգ հարձակվողները եւս մահացել էին։

Մահվան դատավճռի իրագործումը հետաձգվել էր ներում շնորհելու խնդրանքը ուսումնասիրելու կապակցությամբ, սակայն մի քանի օր առաջ Հնդկաստանի նախագահ Փրանաբ Մուքերջին մերժել էր բողոքարկումը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Գուրուն հերքում էր իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները, մի քանի իրավապաշտպան կազմակերպություններ պաշտպանում էին նրան՝ դատարանի վճիռն անարդար համարելով։ Երկրում բողոքի ցույցերի մտավախությամբ պայմանավորված՝ խստացվել են անվտանգության միջոցառումները։


    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3498 | 0 | 0
Facebook