Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայաստանի հավաքականի պաշտպանը փորձաշրջան է անցնում չեխական ակումբում

Arkadi Petanyan
Հեղինակ`
Arkadi Petanyan
17:33, շաբաթ, 09 փետրվարի, 2013 թ.
Հայաստանի հավաքականի պաշտպանը փորձաշրջան է անցնում չեխական ակումբում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանն այս օրերին փորձաշրջան է անցնում չեխական «Չեսկե Բուդեւիցեում», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

26-ամյա պաշտպանն արդեն միացել է չեխական ակումբին, որի կազմում փետրվարի 9-ին կմասնակցի ստուգողական հանդիպման:

Այս պահին Մկոյանն ազատ գործակալի կարգավիճակում է: Նա մոտ էր Լվովի «Կարպատներ» տեղափոխվելուն, սակայն վերջին պահին կողմերը չկարողացան փոխհամաձայնության գալ ֆինանսական հարցերում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2445 | 0 | 0
Facebook