Վահան Վալե - բանաստեղծություններ
13:39, շաբաթ, 09 փետրվարի, 2013 թ.
Հեռու՜, հեռվում անեզրական Էս աշխարհին անհայտ, անտես, Որպես ծաղկունք հավերժական, Կա ոգեգեղ չքնաղ պարտեզ: Օ՜ պարտեզում այդ երփներանգ Փարթամ վարդեր կան անփուշ Խնկածաղիկ կա, մանուշակ Ու հասմիկներ կան քնքշանուշ: Հավքեր են այնտեղ ապրում՝ Հևքով թեթև, երգով բարի, Անհոգ խաղում, թռչկոտում, Ծաղկանց կանչում շուրջպարի: Հեռուներում այդ դյութական Արևը վառ, երկինքը լուրթ. Օդում ցնծում է բույր ու կյանք Հովիվների հետ բարեգութ: Հողում չկա ոսկրիկ անգամ, Այլ աղբյուրներն են սառնորակ Հողը հորդում, ճչում ուրախ Եվ վազվզում հանց գետակ: Ա՜խ այս պարտեզը անասելի, Մշտադալար, անձեռակերտ Ո՛չ հրաբուխ է կրքերի, Ո՛չ էլ միտք մի երանավետ: Սա ո՛չ երազ է, ո՛չ ցնորք, Սա գոյություն է իրական, Էս աշխարհին անհայտ ու խորթ, Հեռու՜, հեռվում անեզրական: Ես ո՛չ լավ եմ գրում, ո՛չ վատ, Ո՛չ գրագետ, ո՛չ անգրագետ.- Իմ երգերը՝ շա՜տ վհատ, Երգերում իմ՝ սե՜ր է, վե՛րք: Արցունքներ եմ ես տենչում՝ Արցունքներ ձեր աչքերից, Հուզումներով տոչորուն՝ Մտերիմ է սիրտը ինձ: Արտասվելիս մարդ սրտով Հեռանում է նենգ դավից, Թմրություն կա հոգեթով Արցունքների մեջ անբիծ... Ե՛ս եմ՝ Վահա՛նը, -Վալե կեղծանվամբ, - Թերևս միա՛կ կեղծությունը իմ. Որպես մարգարե, որպես խեղկատակ՝ Պարզել եմ ի ցույց սիրտս ամենքին: Օ՜ բարի ոգի, օ՜ նենգամիտ մարդ, Օ՜ հանցագործներ, պոռնիկուհի հեզ- Իմ կրծքին կքած հազար ցավ ու դարդ Անարատ ճարով մոտուցում եմ ձեզ: Իմ հիվանդ մարմնի, կարոտած հոգու Եվ անծիր սիրուս միաձույլը սուրբ, Քնքշավետ քնարս երգում է հլու- Որպես աշխարհին երկնային մի տուրք... Ու չկա հոգուս վայել մի վաստակ. Ո՛չ փող, ո՛չ փառք, ո՛չ անուն անմահ, -Ո՛չ, ես աշխարհում, որպես հեգ մշակ, Վերանալ կուզեմ, երբ որ մահս գա... Ես ուրախ կլացեմ իմ ցավերը անհուն, Կպատմեմ ձեզ հուշեր, ուր չկա տխրություն, Երբ իջնի հոգնություն, ես կասեմ ամենքին, - Հեռավոր դղյակում ինձ սպասում է մի կին: Կգնամ մեն-մենակ, կկորեմ մշշում, - Դե՛, գրկիր ինձ կախարդ՝ ձյունածածկ իմ աշուն: - Կմխամ անշշուկ, իսկ հետո ամենքին Ես կասեմ ժպտալով, - ինձ սիրել է մի կին... Երբ պատահում է, որ տխրում եք Ընկերական շրջապատում, Եվ այդ պահը մեկն ուզում է Հավերժացնել ակնթարթում: Որքան հույս կա՝ ժպտացե՛ք, - Կեղծ ժպիտ է, բայց դե նա, Տարիներ անց հավատացե՛ք, Այնքա՜ն պայծառ կթվա: - Տարիներ անց՝ այս օրերին, Սիրտս հաճախ մթնում է երբ, Ես բացում եմ ալբոմը հին, Ուր երկինք կա ու արեգ... Մեր խոհանոցի կիտրոնը ծաղկեց. Ծածուկ հաշվեցի բողբոջները նրա, Երեսուն ծաղիկ մի թափից բացվեց Կանաչներ հագած ճյուղերի վրա: Տատիս երջանիկ ասում է ինձ. – Տե՛ս, Որքա՜ն են չքնաղ, որքա՜ն բուրավետ. Ահա կիտրոնի զավակները պես–պես, Որ ծնվում են միշտ գարնան շնչի հետ: Կանաչ զգեստի վրա, որպես ադամանդ Փայլում են ահա ծաղիկները ճերմակ, Սակայն ստվերում մի կիտրոն գունաթափ Ճոճվում է մոլոր, որպես խորթ զավակ: Նա իր գարունը ապրել էր արդեն Եղբայրների հետ, որ հիմա չկան, Չպոկեցին նրան, քանզի խակ էր դեռ Եվ այդպես էլ խակ թոշնում է հիմա: Մայր ծառը նրան էլ չի սնուցում, Եվ այս գարունը օգուտ չէ նրան, Նա մահանում է մինչ այլոք են ծաղկում, Մահանում քաղցած երեխայի նման: Ես չգիտեմ, չեմ հիշում, Թե դա ինչպես պատահեց. Իմ փոշառատ ճամփեքում Քարի տակից ծաղիկ ծլեց: Առաջին իսկ պահերից Սիրեցի նրան ցմահ, Իմ տապալված հույսերից Կենդանի էր միայն նա: Փայփայանքով մանրակրկիտ Զուլալ ջրով ջրեցի, Որ կոկոնը նորափթիթ Վառ գույներով զարդարվի: Ու նա ծաղկեց, բողբոջեց Թերթիկներով հրավառ Եվ իմ պապակ սիրտը շոյեց Բույրով զմայլ ու հոգատար: Բայց կար մի վախ սրտաբեկ` Չծվատեն ծաղիկը իմ Բորբոք հողմերը անղեկ Անփույթ, խավար եղանակին: Ամեն վայրկյան ու ակնթարթ Հրճվանքիս հետ այդ վախը կար. Մեր բնության մեջ անխախտ Բացառություն ավա՜ղ չկա: Եվ ծիլերը, կյանքը նոր Անշուշտ վախճանն իր կունենա, Սիրելու համար է որ Շնորհվում է կյանքը վաղամար: Ճաշակեցի սիրո հյուսվածք Գարուն, ամառ, աշուն կիսատ, Հետո մետաքսը ճերմակ Ծածկեց ծաղիկն իմ անարատ… Անվերադարձ: Տխո՜ւր… խոր ու խիտ մշուշ Իջել է օրերին քո ներկա. Գալիքը քո մութ, անցյալդ անհուշ, Բայց ապրում ես դու, շնչում ես, դեռ կաս: Երկու տասնամյակ ու մի քիչ էլ անց Թառել են դեմքին քո դալուկ, Մի բաժակ ջուր, մի կտոր հաց. Դիմադրում ես հար օրերին անգութ: Դու մանուկ ես դեռ` մանուկ հավիտյան, Միամիտ ասպետ պայքարներում խենթ, Անցողիկ կյանքի կենցաղում ունայն Դու երազանքների գերին ես հավետ: Չբացես աչքերդ, չնայես հեռուն, Չվատաբանես հոգուդ պանծալի. Մի ակնթարթ է երազը խնդուն, Եվ ակնթարթն այդ իմաստն է կյանքիդ: Սիրելի՛ս, կարո՞ղ ես արդյոք դու պատկերացնել, Թե ի՞նչ կատարվեց էս պահին ինձ հետ, Ես հազար անգամ մեռել եմ արդեն Եվ ահա կրկին ծնվեցի քեզ հետ: Տե՛ս, մանուկ եմ արդ, անգետ ու անփորձ, Տե՛ս, որքա՜ն է ջինջ հոգին իմ նորից. Ասես չեն եղել վերքեր ու այրոց, Ասես չեն պատռել իմ սիրտը խորքից: Դու գիտե՞ս` ի՜նչ բան է կարոտը կյանքում, Իմաստը խորին, խորհուրդը վսեմ. Ես հիմա պառկած գորշ գժանոցում, Ամենից լուսեղ երազն եմ տեսնում… Ո՛չ, չեն քարանում սրտերը սիրող, Եվ ուխտը նրանց չի խախտվում երբեք. Դու տոկուն եղի՛ր, եղի՛ր համբերող, Որ տեսնես նորեն գարունը նորեկ: Ու չվախենաս, որ գարունը վաղ Քեզ կթողնի անհույս ու անճար, Դու հավետ փնտրի և մի սգա նրան. Այդ կյա՛նքն է մեր դավաճան… https://www.facebook.com/pages/%D5%8E%D5%A1%D5%AC%D5%A5-%D5%BA%D5%B8%D5%A5%D5%A6%D5%AB%D5%A1/143311932479210 |
Հավանել
1
Չհավանել
0
6581 | 0 | 1 | 0