Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Հոդվածներ

Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանն ուխտեց շարունակել պայքարը եւ հայտարարեց մարզային հաղթարշավի մեկնարկի մասին

Vigen Ohans
Հեղինակ`
Vigen Ohans
22:43, ուրբաթ, 22 փետրվարի, 2013 թ.
Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանն ուխտեց շարունակել պայքարը եւ հայտարարեց մարզային հաղթարշավի մեկնարկի մասին

Երեւան: Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում նախագահեց աջակցության աննախադեպ ցույցը, որտեղ տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել էին վանկարկելու «Հա-յաս-տան» եւ ընդունելու իրենց օրինական նախագահին:

Հավաքվածներին տեղեկացնելով երեկ Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպման մանրամասները, որի ընթացքում իշխանությունը եւս մեկ անգամ չընդունեց փետրվարի 18-ի ընտրություններում իր կրած պարտությունը, Հովհաննիսյանը վճռականություն հայտնեց շարունակելու պայքարը մինչեւ հայ ժողովրդի հաղթատոնը:

«Ես կանգնել եմ ձեր առջեւ՝ ասելու, որ մենք չենք հրաժարվի, մենք չենք թաքցնում եւ չենք հանգստանա, մինչեւ մեր ժողովրդի ձայնը հասու չլինի կառավարությանը», - ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով. «Քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ մենք ետ կվերցնենք մեր երկիրը»:

Վերջում Հովհաննիսյանը հայտարարեց վաղը մեկնարկող հաղթարշավի մասին, որի ընթացքում նա կայցելի գյուղեր ու քաղաքներ, որտեղ, նույնիսկ պաշտոնապես հրապարակված արդյունքների համաձայն, ժողովուրդը փայլուն հաղթանակ է տարել իշխանությունների հանդեպ՝ ընտրելով Հայաստանի Հանրապետության նոր նախագահ:

23 փետրվարի 2013

Ժամը 12: 00
     Աշտարակ
     Ներսես Աշտարակեցի հրապարակ

Ժամը 14: 30
     Վանաձոր
     Արցախի պուրակ

Ժամը 17: 00
     Գյումրի
     Վարդան Աճեմյան թատերական հրապարակ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5583 | 0 | 0
Facebook