Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

«Սևանի հացի գործարան»- ը սպառողին մատուցում է համեղ ու որակյալ հացամթերք

Հայացք Փրոդաքշն
Մամուլի խոսնակ`
Հայացք Փրոդաքշն
20:00, չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2015 թ.
«Սևանի հացի գործարան»- ը սպառողին մատուցում է համեղ ու որակյալ հացամթերք
    
    
    
    
    
    
    

    
    
    
     ]Պատահական չեն սպառողների այս անկեղծ գովեստներն ու գնահատականը. շուրջ 75 տարի լավագույն ավանդույթներով ու մեծ նվիրումով «Սևանի հացի գործարան» - ը սպառողին մատուցում է համեղ ու որակյալ հացամթերք: Երկարամյա գործունեության ընթացքում գործարանը հանապազօրյա հացը պատրաստում է՝ պահպանելով հիգիենայի բոլոր կանոնները, մարդկանց ամենօրյա սեղանը զարդարելով անուշաբույր հացով:
    
    

Աշոտ Ավետիսյանը 2 տասնամյակից ավելի ղեկավարում է «Սևանի հացի գործարան» -ը՝ Սիրտ ու հոգի դնելով հացի արտադրության մեջ: Պատրաստվում է շուրջ 60 տեսակի հաց, այդ թվում՝ մատնաքաշ, սև հաց, լավաշ, հացաբուլկեղեն: Ղեկավար Աշոտ Ավետիսյանը՝ կոլեկտիվի հետ միասին, ամենօրյա հետևողական աշխատանքի արդյունքում ապահովում է բարձր որակ:

Հացի արտադրությանն այստեղ վերաբերվում են որպես իսկական արվեստի:

Հացը պատրաստվում է մեծ խնամքով ու ջերմությամբ: Եվ պատահական չէ սպառողների մեծ գոհունակությունը, ինչն ավելի է ոգևորում կոլեկտիվին:

Ոլորտում առկա մրցակցությունը չի խանգարում Սևանի հացին հաստատուն մնալ իր դիրքերում:

«Արմպրոդ էքսպո» 2015 ցուցահանդեսին «Սևանի հացի գործարան» -ը ներկայացել էր իր հարուստ ու ախորժաբեր հացամթերքի տեսականիով: Տաղավարի շուրջ իսկական իրարանցում էր, բոլորը շտապում էին օգտվել անվճար հյուրասիրությունից:
    
    

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական շրջայցի ժամանակ զրուցեց գործարանի ղեկավար՝ Աշոտ Ավետիսյանի հետ:

Էքսպոյի փակման հանդիսավոր արարողության ժամանակ, ազգային համեղ հացատեսակները ներկայացնող «Սևանի հացի գործարան» -ը, արժանացավ ոսկե մեդալի՝ բարձրորակ արտադրության համար:
    
     Հայացք Փրոդաքշն

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
7345 | 0 | 0
Facebook