Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ես կարևորում եմ երիտասարդների ներգրավվածությունը երկրում տեղի ունեցող փոփոխություններին

ԱնկեղծԼուր
Մամուլի խոսնակ`
ԱնկեղծԼուր
11:16, չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2015 թ.
Ես կարևորում եմ երիտասարդների ներգրավվածությունը երկրում տեղի ունեցող փոփոխություններին

Ինչքանով է մեր երիտասարդությունը հետաքրքրված կամ ինչքանով է մասնակից սահմանադրական բարեփոխումներին: Կարծում եմ, որ երիտասարդությունը մի ուժ է, մի հենարան երկրի ապագայի և ապագան կերտելու համար: Ես կարևորում եմ երիտասարդների ներգրավվածությունը երկրում տեղի ունեցող փոփոխություններին մասնակից լինելու ցանկացած գործողություն, այսինքն, երիտասարդը՝ հենց ինքը պետք է լինի նախաձեռնող և հետևողական, երբ խոսքը վերաբերում է մեր հայրենիքին: Պետք է լինել տեղեկացված, համախմբված և պատրաստակամ՝ աջակցելու մեր պետության զարգացմանը ու բարգավաճմանը: Երիտասարդների տարբեր շրջանակներում անցկացված հանդիպումների ընթացքում մանրակրկիտ և մեծ հետաքրքրությամբ քննարկվել է սահմանադրական բարեփոխումների նախագիծը, երիտասարդները իրենց պատրաստակամությունն են հայտնել կազմել ընդհանուր ճակատ: «Երիտասարդների կողքին» երիտասարդական շարժումը կողմ է Սահմանադրական բարեփոխումների իրականացմանը: Մենք մեր գործունեությամբ նպաստելու ենք Սահմանադրական բարեփոխումներին ուղղված ծրագրերի, միջոցառումների և հանդիպումների պատշաճ կերպով կազմակերպմանը և իրականացմանը:

Ազգային ժողովի երիտասարդական խորհրդարանի պատգամավոր
     «Երիտասարդների կողքին» երիտասարդական շարժման փոխնախագահ Նարեկ Մարտոյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2432 | 0 | 0
Facebook