Շնորհանդեսին ներկա էին Սիսիանի քաղաքապետը, Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչը, Սիսիանի տարածաշրջանի դպրոցների տնօրենները, քոլեջի աշխատակիցները, ուսանողները և այլ հյուրեր:
Ծրագրի շրջանակներում վերանորոգվել է քոլեջի էլեկտրոնային ուսուցման լսարանը, տեղադրվել են անհրաժեշտ համակարգչային սարքավորումները, ներդրվել է էլեկտրոնային ուսուցման ծրագիրը և վերապատրաստվել են քոլեջի տասներեք դասախոսներ, որոնց տրամադրվել են դասընթացի ավարտական հավաստագրեր:
Ծրագրի իրականացումը կնպաստի տարածաշրջանում կրթության որակի բարձրացմանը և կապահովի կրթության հասանելիությունը մարզի հեռավոր գյուղական բնակավայրերի ուսանողների համար: