Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Սիսիանի պետական քոլեջում տեղի ունեցավ «Էլեկտրոնային ուսուցման թեմայով վերապատրաստման ծրագրի ներմուծումը» դրամաշնորհային ծրագրի շնորհանդես

16:32, cuma, 06 kasım, 2015
Սիսիանի պետական քոլեջում տեղի ունեցավ «Էլեկտրոնային ուսուցման թեմայով վերապատրաստման ծրագրի ներմուծումը» դրամաշնորհային ծրագրի շնորհանդես


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Հոկտեմբերի 21-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Սիսիանի պետական քոլեջում տեղի ունեցավ «Էլեկտրոնային ուսուցման թեմայով վերապատրաստման ծրագրի ներմուծումը» դրամաշնորհային ծրագրի շնորհանդեսը:

Ծրագիրն իրականացրել է Գիտակրթական բարեփոխումների հիմնադրամը` Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տրամադրած դրամաշնորհի միջոցներով:


    
     Շնորհանդեսին ներկա էին Սիսիանի քաղաքապետը, Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչը, Սիսիանի տարածաշրջանի դպրոցների տնօրենները, քոլեջի աշխատակիցները, ուսանողները և այլ հյուրեր:
    
    

     Ծրագրի շրջանակներում վերանորոգվել է քոլեջի էլեկտրոնային ուսուցման լսարանը, տեղադրվել են անհրաժեշտ համակարգչային սարքավորումները, ներդրվել է էլեկտրոնային ուսուցման ծրագիրը և վերապատրաստվել են քոլեջի տասներեք դասախոսներ, որոնց տրամադրվել են դասընթացի ավարտական հավաստագրեր:
    

    
    

Ծրագրի իրականացումը կնպաստի տարածաշրջանում կրթության որակի բարձրացմանը և կապահովի կրթության հասանելիությունը մարզի հեռավոր գյուղական բնակավայրերի ուսանողների համար:

  • +374 91 417565
  • ser.foundation@yahoo.com
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
3796 | 0 | 0
Facebook