Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հնդկաստանը, Կամասուտրան ու սեքսուալ բնույթի տաճարները

11:48, հինգշաբթի, 15 հոկտեմբերի, 2015 թ.
Հնդկաստանը, Կամասուտրան ու սեքսուալ բնույթի տաճարները


     2013թ. Հնդկաստանի Գերագույն դատարանը համասեռամոլությունը դասեց հանցանքների շարքին և այն համարեց քրեորեն պատժելի: 2015թ. ավելի քան 800 կայքեր համարվեցին ***** գրական բնույթի, և արգելվեց դրանց հետագա գործունեությունը, քանի որ դրանք իբր աղավաղում էին անչափահասների բարոյա-հոգեբանական բնութագիրը:

Ներկայումս ամենապահպանողական երկրներից մեկը` Հնդկաստանը, որքան էլ զարմանալի է, եղել է էրոտիկ մշակույթի ու ճարտարապետության առաջին կրողներից մեկը: Միջնադարյան Հնդկաստանում սեռական նորմերն ավելի ազատական էին, հավասարապես կարևորվում էր թե' աշխարհիկ և թե' հոգևոր կյանքը: Սեռական փոխհարաբերությունը` որպես առանձին առարկա, դասավանդվում էր դպրոցներում: Ավելին, հանրահայտ Կամասուտրան` սիրո արվեստի անգերազանցելի գիրքը, որը աշխարհի առաջին սեքս-տրակտատն է, գրվել է հենց Հնդկաստանում դեռևս մ.թ.ա 4-րդ դարից: Հետևաբար, հնդկական մշակույթն ու արվեստը չէին կարող անխառն մնալ սեքս-պրոպագանդայից:

Այս ժամանակների արտահայտությունը կարելի է գտնել երկրի տարբեր մասերում. Օրինակ` Օրիսա նահանգում Արևի տաճարի պատերին բառացիորեն քանդակաված են էրոտիկ մոտիվներով արձաններ, իսկ բուդդիստական Մահարաշտրա, Աջանտա /մ.թ.ա. 2-րդ դար/, Էլլորա /5-10-րդ դարեր/ տաճարների պատերերն ամբողջովին ծածկված են աստվածների, ինչպես նաև մարդկային և կենդանական մարմինների ու սեռական ակտը ներկայացնող պատկերներով: Շուրջ 85 այսպիսի հոյակերտ տաճարներից այսօր մնացել են միայն 22-ը, որոնցից ամենատպավորիչը Կհադջուրահոյի տաճարն է /950-1150թթ./, որը 1986թ. ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային պատմամշակութային ժառանգությունների ցանկում: Այն հարյուրամյակներ շարունակ անմատչելի ու անհայտ է եղել իր տեղադրության շնորհիվ, և միայն 1838թ. Անգլիացի ճանապարհորդող Բերտը կրկին բացահայտեց դեպի տաճար տանող ճանապարհը:

Այսպիսի տաճարներ կառուցելու դրդապատճառները բազմազան են, սակայն հիմքում մի գաղափար է. սեռական ակտը կյանքի սկիզբն է ու անբաժանելի մասը: Իսկ տաճարները ծառայում էին ոչ միայն որպես հավատամքի, այլև ուսուցման և դաստիրարակության կենտրոններ, հետևաբար դա ևս մի առիթ էր ներկայացնելու սիրո արվեստի նրբությունները:

Աղբյուրը` India's temples of sex
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
4
Չհավանել
0
13771 | 2 | 0
Facebook