Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սատանայի գիրքն աշխարհում ամենամեծն է

14:29, հինգշաբթի, 28 հունվարի, 2016 թ.
Սատանայի գիրքն աշխարհում ամենամեծն է

Հսկա գիրքը, որ այլ կերպ հայտնի է «Սատանայի գիրք» անվամբ, աշխարհի ամենամեծ, և թերևս ամենատարօրինակ գրքերից մեկն է։ Այն այնքան ահռելի է, որ նրա ստեղծման համար պահանջվել է ավելի քան 160 կենդանու կաշի, և առնվազն երկու մարդ է անհրաժեշտ, որպեսզի հնարավոր լինի այն բարձրացնել։ Գրքի երկարությունը մոտ 1 մետր է, լայնությունը՝ 50սմ, հաստությունը 22սմ, իսկ քաշը՝ 75կգ։ Ի սկզբանե ունեցել է 640 էջ, սակայն միայն 624-ն էջն է պահպանվել մինչ օրս։

Համաձայն լեգենդի՝ այս միջնադարյան գրքի ստեղծումը կապվում է սատանայի հետ․ գրքի էջերից մեկի վրա զետեղված է սատանայի նկարը /557էջ/, և պարունակում է նրա ստեղծման առասպելը։ Գիրքը գրված է լատիներենով մոտավորապես 13-րդ դարում, վայրը ստույգ հայտնի չէ, սակայն ըստ որոշ աղբյուրների՝ այն կարող գրված լինել Բոհեմիյաում (ներկայիս Չեխիան), Քրաստ քաղաքի Սեդլեց միաբանությունում 1295թ․։

Հեղինակը մի գրիչ-վանական է, որ, ըստ լեգենդի, գիրքը ստեղծել է սատանայի հովանավորությամբ։ Շատ մեծ մեղք գործած լինելով՝ նա միաբանության հորը խոստանում է մեկ գիշերվա ընթացում ստեղծել և նկարազարդել մի գիրք՝ որպես մեղքերի քավություն, որը կամփոփի ողջ մարդկության ձեռք բերած գիտելիքները։ Կեսգիշերն անց, հասկանալով, որ անկարող է գործն ավարտին հասցնել, հոգին վաճառում է սատանային։
     Գիրքն իբր ի զորու է տարածելու հիվանդություններ ու դժբախտություն նրա վրա, ով գոնե մեկ անգամ գիրքը բացելու առիթ կունենա։ Բարեբախտաբար, Ստոքհոլմի ազգային գրադարանի (որտեղ ներկայումս պահվում է գիրքը) աշխատակազմը ողջ ու առողջ է ։D Բայց մինչ Ստոքհոլմ հասնելը գիրքը երկար ճանապարհ է անցել․ Սեդլեցի վանքը ամբողջովին ավիրվել է կրոնական բախումների ընթացքում՝ 15-րդ դարի վերջին։ 1594թ․ Հռոմեական կայսրության Ռուդոլֆ Երկրորդը, ով տիրապետում էր բոհեմյան լեզվին, սկսում է հետաքրքրվել գրքով՝ պայծառատեսության համար, և այն բերում է Փարիզ, իր ամրոց։ 30-ամյա պատերազմի ընթացքում գիրքը բռնագրավվում է շվեդական զորքերի կողմից 1648թ․։ Սկսած այդ ժամանակաշրջանից՝ գիրքը գտնվում է Շվեդական թագավորական գրադարանում։

Վերջապես, ի՞նչ է բովանդակում Հսկա գիրքը։ Լատիներեն այս գիրքը ամբողջովին ներառում է Հին և Նոր կտակարանները, Իսիդոր Սևիլյացու «Էթիմոլոգիա» /20 գիրք/, Հովսեփոս Փլավիոսի «Հուդայական հնություններ», «Հուդայական պատերազմ», Կոմա Պրահացու «Չեխիայի ժամանակագրություն» գրքերը, ինչպես նաև տարբեր թեմաներով տրակտատներ, օրացույցներ և գրագրություններ։

Աղբյուրը` Codex Gigas
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
4
Չհավանել
0
11343 | 0 | 0
Facebook