Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ուսանողի ապշեցուցիչ պատասխանը պրոֆեսորի հարցին

14:56, շաբաթ, 16 հունվարի, 2016 թ.
Ուսանողի ապշեցուցիչ պատասխանը պրոֆեսորի հարցին

Մի իմաստուն պրոֆեսոր ուսանողին հետաքրքիր հարց տվեց.
     Պրոֆեսոր: Աստված բարի՞ է:
     Ուսանող: Այո՛:
     Պրոֆեսոր: Իսկ սատանան լա՞վն է:
     Ուսանող: Ո՛չ:
     Պրոֆեսոր: Ճիշտ է: Ասա՛ ինձ, որդի՛ս, չարը գոյություն ունի աշխարհում:
     Ուսանող: Այո՛:
     Պրոֆեսոր: Չարն ամենուր է, այնպես չէ՞: Եվ Աստված է ստեղծել ամեն ինչ, ճի՞շտ է:
     Ուսանող: Այո՛:
     Պրոֆեսոր: Ուրեմն ո՞վ է ստեղծել չարը:
     Ուսանող: ...
     Պրոֆեսոր: Երկրի վրա գոյություն ունեն այլանդակությունը, գոռոզությունը, հիվանդությունները, ապերախտությունը, ճի՞շտ է:
     Ուսանող: Այո՛, պարո՛ն:
     Պրոֆեսոր: Ուրեմն ո՞վ է ստեղծել դրանք:
     Ուսանող: ...

Պրոֆեսոր: Գիտությունն ասում է, որ մարդն ունի 5 զգայարան
     շրջապատող աշխարհն ուսումնասիրելու համար: Ասա՛ ինձ, որդի՛ս, դու երբևէ տեսե՞լ ես Աստծուն:
     Ուսանող: Ո՛չ, պարո՛ն:
     Պրոֆեսոր: Ասա՛ մեզ, դու լսե՞լ ես Աստծուն:
     Ուսանող: Ո՛չ, պարո՛ն:
     Պրոֆեսոր: Դու երբևէ զգացե՞լ ես Աստծուն: Փորձե՞լ ես նրա համը: Զգացե՞լ ես նրա հոտը:
     Ուսանող: Ո՛չ, պարո՛ն:

Պրոֆեսոր: Եվ դու դեռ հավատու՞մ ես նրան:
     Ուսանող: Այո՛:
     Պրոֆեսոր: Ստացված եզրակացություններից գիտությունը կարող է պնդել, որ Աստված չկա: Դու կարո՞ղ ես հերքել սա:
     Ուսանող: Ո՛չ, պրոֆեսո՛ր: Ես միայն հավատ ունեմ:
     Պրոֆեսոր: Հենց այդպես է: Հավատն է գիտության հիմնական խնդիրը:

Ուսանող: Պրոֆեսո՛ր, ցուրտը գոյություն ունի՞:
     Պրոֆեսոր: Ի՞նչ հարց է: Իհա՛րկե կա: Դու երբեք չե՛ս մրսել:

(Ուսանողները ծիծաղեցին երիտասարդի հարցի վրա)
     Ուսանող: Իրականում, պարո՛ն, ցուրտը գոյություն չունի: Համաձայն ֆիզիկայի օրենքների՝ ինչը մենք համարում ենք ցուրտ, իրականում ջերմության բացակայությունն է: Անձը կամ օբյեկտը ենթակա է ուսումնասիրման այն բանի հիման վրա, թե արդյոք այն ունի կամ փոխանցում է էներգիա։ Բացարձակ զրոյական (-460 աստիճան ըստ Ֆարենհայտի) աստիճանը հենց ջերմության բացակայությունն է: Ողջ մատերիան դառնում է իներտ և անընդունակ այդ ջերմաստիճանի դեպքում փախազդելու: Ցուրտը գոյություն չունի: Մենք ստեղծել ենք այդ բառը նկարագրելու այն, ինչ մենք զգում ենք ջերմության բացակայության ժամանակ:
     (Լսարանում լռություն տիրեց)
     Ուսանող: Պրոֆեսո՛ր, իսկ խավարը գոյություն ունի՞:
     Պրոֆեսոր: Իհա՛րկե կա: Ի՞նչ է գիշերը, եթե ոչ խավար:
     Ուսանող: Դուք կրկին սխալվում եք, պարո՛ն: Խավարը նույնպես գոյություն չունի: Խավարն իրականում լույսի բացակայությունն է. Մենք կարող ենք ուսումնասիրել լույսը, բայց ոչ խավարը: Մենք կարող ենք օգտագործել Նյուտոնի պրիզման, սպիտակ
     լույսից տարանջատել բազմաթիվ գույներ և ուսումնասիրել յուրաքանչյուր գույնի ալիքիների երկարությունը: Բայց չենք կարող չափել խավարը: Սովորական լույսի շողը կարող է վերացնել խավարը:

Ինչպե՞ս կարող եք իմանալ, թե որքան խավար է այս կամ այն տարածքը: Դուք չափում եք, թե որքան լույս կա, այնպես չէ՞: Խավարը մի տերմին է, որն օգտագործվում է նկարագրելու, թե ինչ է տեղի ունենում, երբ չկա լույսը: Հիմա ասացե՛ք ինձ, պարո՛ն, մահը գոյություն ունի՞:
     Պրոֆեսոր: Իհա՛րկե: Կա կյանք, և կա մահ՝ դրա հակառակ կողմը:
     Ուսանող: Դուք կրկին սխալվում եք, պարո՛ն: Մահը ոչ թե կյանքի հակառակ կողմն է, այլ դրա բացակայությունը: Ձեր գիտական տեսության մեջ մեծ ճեղք առաջացավ:
     Պրոֆեսոր: Այսի՞նքն, երիտասա՛րդ:
     Ուսանող: Պրոֆեսո՛ր, դուք ուսանողներին սովորեցնում եք, որ մենք բոլորս առաջացել ենք կապիկներից: Դուք ինքներդ այդ էվոլուցիայի ականատես եղե՞լ եք:
     Պրոֆեսորը օրորեց գլուխը ժպիտով՝ հասկանալով, թե խոսակցությունը դեպի ուր է գնում:
     Ուսանող: Ոչ ոք չի տեսել այդ գործընթացը, ինչը նշանակում է` Դուք ավելի շատ քահանա եք, քան գիտնական:
     (Լսարանը պայթեց ծիծաղից)

Ուսանող: Հիմա ասացե՛ք, կա մեկը լսարանում, ով տեսել է պրոֆեսորի ուղեղը, կամ լսել, հոտոտել ու շոշափել այն:
     (Ուսանողները շարունակում են ծիծաղել)
     Ուսանող: Երևում է՝ ոչ մեկը: Հետևաբար հիմք ընդունելով գիտական փաստերը` կարելի՞ է եզրակացնել, որ պրոֆեսորն ուղեղ չունի: Խորին հարգանք ունենալով Ձեր նկատմամբ, պրոֆեսո՛ր, այնուամենայնիվ, ինչպե՞ս կարող ենք մենք վստահել Ձեր դասախոսություններին:
     (Լսարանում լռություն տիրեց)
     Պրոֆեսոր: Ես կարծում եմ, որ դուք պետք է պարզապես հավատաք ինձ:
     Ուսանող: Հենց այդպես է. Աստծո եւ մարդու միջեւ կա մեկ ընդհանրություն՝ հավատը:
     (Պրոֆեսորը նստեց)
    
     Ուսանողի անունը Ալբերտ Էյնշտեյն էր:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
4
Չհավանել
0
7214 | 1 | 0
Facebook