Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կինը պաշտպանվել էր և դիմելով փախուստի փրկել իր անձը

Lui :)
Հեղինակ`
Lui :)
03:01, հինգշաբթի, 07 փետրվարի, 2013 թ.
Կինը պաշտպանվել էր և դիմելով փախուստի փրկել իր անձը
     Մի քանի ամիս առաջ տեղի էր ունեցել այս զարհուրելի դեպքը: Երեկոյան ժամը ութին մի տարեց կին, ձեռքին տոպրակներ, մտել է Կոմիտաս-Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանները հատող Լամպադա կամուրջի գետնանցումը: Դանդաղ քայլելով, դեռ չհասած գետնանցումի ելքին, մի երիտասարդ` դիմակով, դանակը ձեռքին բռնում է կնոջ ձեռքերը, դանակը մոտեցնում նրա պարանոցին և շանտաժի ենթարկելով ասում «Տուր փողերդ» կինը մի քանի վայրկան մտածելուց հետո, ոտքով հարվածում է երիտասարդի սեռական օրգաններին, ապա ձեռքի տոպրակների միջի պարունակությունով հարվածում երիտասարդի գլխին, և դիմում փախուստի, վազելով դեպի ոստիկանություն: Նա դիմում է Քանաքեռ Զեյթուն վարչական տարածքի ոստիկանություն, և մինչ ոստիկանների գալը այդ երիտասարդ ինքնակոչը դեռ գետնին տվայտվում էր: Եվ ոստիկաններին հաջողվում է բռնել հանցագործին: Այս դեպքի մասին ինձ պատմել է այդ կինը ամենայն մանրամասնությամբ, և ցույց է տվել կատարված դեպքի վայրը: Եվ ի՞նչ դուրս եկավ, մեջտեղում տուժեց հենց ինքը գողը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4316 | 0 | 0
Facebook