Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մոռացիր և մի իջիր նրանց մակարդակին, ովքեր քեզ լացել են ստիպում

Lui :)
Հեղինակ`
Lui :)
00:48, հինգշաբթի, 07 փետրվարի, 2013 թ.
Մոռացիր և մի իջիր նրանց մակարդակին, ովքեր քեզ լացել են ստիպում
     Մարդիկ շատ տարբեր են: Կան չար, կան բարի: Կան նախանձ, կան ազնիվ և նվիրված մարդիկ: Նրանցից շատ շատերը օգտվում են շահ ստանալու համար, իսկ շատ շատերը շահագործում են անշահ մարդկանց: Կյանքը ունի դրական և բացասական կողմեր: Դրականը այն է, երբ դու կաս, ապրում ես, պայքարում ես բոլոր դժվարությունների դեմ: Իսկ բացասականը դա այն է, երբ մարդը ինքն իր թուլությամբ զոհ է դառնում կյանքի չարագույն օրենքներին: Երբեք պետք չէ հանձնվել: Երբեմն բարի, ազնիվ, անշահախնդիր մարդկանց կյանքը տալիս է շատ դաժանագին փորձություններ, և ստիպում ծնկի իջնել: Իսկ կյանքում դու պետք է վախենաս մարդ արարածից, միայն նա կարող է քեզ հասցնել այն վիճակի, երբ դու միակ միջոցը կտեսնես ինքնասպան լինելու մեջ: Եվ միայն մարդը քեզ կարող է այնքան երջանկացնել, որ քեզ զգաս յոթերրորդ երկնքում: Կան այնպիսի մարդիկ, ովքեր լինելով քո շրջապատում, կամ թեկուզ չլինելով, ստիպում են քեզ նյարդայնանալ, արցունք թափել: Նրանք դա հենց հատուկ են անում, քանի որ նրանց հոգում վխտում է այդ չարաբաստիկ նախանձը, ատելությունը դեպի Ձեզ, որը երբեմն հենց գալիս է այդ նախանձից: Եվ ինչպես գիտենք հոգեբանության դասընթացներից` , նախանձ բառը առաջացել է այստեղից. «նախ» ածանցից և «անձ» գոյականից: Այսինքն նախ իմ անձը հետո նոր նա: Ինչևէ շատ չխորանամ, և անցնեմ ասելիքիս: Հարգելի քաղաքցիներ: Այդպիսի մարդիկ հիվանդ մարդիկ են, իսկ Ձեր տխրությունը, նրանց ուրախությունն է: Նրանց հերթական դեղը: Ուղղակի փորձեք արհամարհել այդպիսի մարդկանց: Եվ դա կլինի Ձեր հակահարվածը: Տեքստիս առավել ուշադրություն թող դարձնեն դեռահասները: Որովհետև այսօրվա դրությամբ ինքնասպան էն լինում դեռահասների մոտ քառասուն տոկոսը: Անհոգ եղեք:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5908 | 0 | 0
Facebook