Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բողոք ընդդեմ քննադատության

Lui :)
Հեղինակ`
Lui :)
17:37, չորեքշաբթի, 06 փետրվարի, 2013 թ.
Բողոք ընդդեմ քննադատության
     Կարդալով մի քանի հոդվածներ, և տեսնելով մի քանի «բռի» արտահայտություններ «քո կարծիքը» բաժնում, ես ուղղակի չկարողացա լռել, և պետք է արտահայտեմ իմ կարծիքը: Ես համոզված եմ, որ այստեղ բացի լրագրողներից մուտք են գործում այլ քաղաքացիներ, այլ մասնագիտություն ունենալով: Եվ մեզ տրված է հնարավորություն, որտեղ կարող ենք փորձել մեր ուժերը նաև այս բնագավառում: Ես ընդունում եմ քննադատություններ միայն այն դեպքում, երբ մարդը գիտի իր տեղը, իրեն հարգելով կքննադատի շատ հանգիստ, չի բարձրացնի իրեն, և չի իջեցնի դիմացինին և տհաճ ու գռեհիկ է երբ քաղաքավին օգտագործում է հետևալ բառակապակցությունները` «պաաաաաաայ մեռա» , «ես չկաաաաաաաաամ, ամոթ է գնա հայերեն սովորի» և այլ գռեհիկ, անմակարդակ արտահայտություններ: Չեմ զարմանում, քանի որ բոլոր քաղաքացիները չեն, որ գիտեն իրենց պահելու ձև, օգտվում են քաղաքավարիության կանոններից: Հարգելիներս՛, այս աշխարհում ոչ ոք առանց սխալների ոչինչ չի անում, և հենց Դուք կարող եք թույլ տալ սխալներ, Դուք ամենակարողը չեք: Եվ հերիք է: Հոդված է գրած կարդացեք, եթե կարդալու ձև չգիտեք, մի կարդացեք: Ես կասեյի Ձեզանից շատ շատերը սպասում եք զոհի և հենց գտնում եք այդ զոհին, միանգամից սկսում եք հոշոտել: Հերիք է: Ձեզ մի քիչ բարձր պահեք: Ոչ թե իջեք այդքան: Ես իմ մտածածը արդեն գրեցի: Ինչքան, որ ես գիտեմ, դա ինձ հերիք է: Եվ տեղյակ եմ նաև այլ ոլորտներից, ինչ չգիտեն Ձեզանից շատ շատերը: ՈՒրեմն ի՞նչ եք առաջարկում, դնեմ Ձե՞զ քննադատեմ: Եվ ով ինչ կգրի իմ այս հոդվածի ներքո, ինձ ընդհանրապես չի հուզելու: Ես ունեմ միտք և ունեմ իրավունք այն արտահայտելու: Իսկ Դուք` «հայոց լեզվի դասախոսներ» , մի քիչ քիչ քթներդ բարձր պահեք, մի օր կգա այն օրը, երբ Դուք էլ կհայտնվեք այդ հոդված գրողի վիճակում: Կամ ավելի վատ: Իսկ հոդված գրող քաղաքացիներին էլ խորհուրդ կտամ այդպիսի անմակարդակների գրածների վրա ուղղակի աչք փակել, և ավելորդ տեղը չնյարդայնանալ: Այսքանը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4140 | 2 | 0
Facebook