Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Իլհամ Ալիևն արձագանքել է Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևին

Vahan Grigoryan
Հեղինակ`
Vahan Grigoryan
04:21, չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2015 թ.
Իլհամ Ալիևն արձագանքել է Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է սեպտեմբերի 10-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված աննախադեպ խիստ բանաձևին.

«Դուք գիտեք, թե որոնք են Եվրոպական խորհրդարանի ընդունած որոշման պատճառները։ Մի քանի օր առաջ Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել Ադրբեջանի դեմ։ Այդ բանաձևն անհիմն է, կեղծ, քաղաքական սադրանք՝ կառուցված զրպարտանքի վրա։ Մենք գիտենք, թե ինչ ուժեր են կանգնած դրա հետևում։ Այդ ուժերը ցայժմ քանիցս Ադրբեջանի դեմ ներկայացրել են անհիմն մեղադրանքներ։ Այդպիսով՝ նրանք փորձում են ստվեր նետել զարգացող ժամանակակից Ադրբեջանի վրա, որը վարում է անկախ քաղաքականություն։ Այստեղ մենք տեսնում ենք նաև հայկական լոբիի դերը։ Եվրոպական խորհրդարանում ստեղծվել է հակաադրբեջանական խմբավորում, որն անում է ամեն բան՝ մեր իմիջը մթագնելու, մեզ վարկաբեկելու համար։ Բնականաբար ես դատապարտում եմ դա» ։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3527 | 0 | 0
Facebook