Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նոր մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած պայթյունից. 21-ամյա երիտասարդը փորձել է վրեժ լուծել հորեղբորից.

Vahan Grigoryan
Հեղինակ`
Vahan Grigoryan
21:08, երեքշաբթի, 16 հունիսի, 2015 թ.
Նոր մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած պայթյունից. 21-ամյա երիտասարդը փորձել է վրեժ լուծել հորեղբորից.

Այսօր առավոտյան հայտնել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 60 շենքի հետնամասի ավտոտնակում պայթյունի ձայն է լսվել, ավտոմեքենա է այրվում, կա տուժած: Հիվանդանոցի ճանապարհին տուժածը՝ 21-ամյա Գոռ Թումոյանը, մահացել է:

Մեր թղթակիցը մեկնել է դեպքի վայր, որտեղ պայթյունի ականատեսներն ու հարևանները պատմել են. «Պառկած էինք, մեկ էլ սաղ դղրդաց, երկրաշարժից ուժեղ սաղ դղրդաց, վազեցի պատուհանի մոտ, ահավոր, անմարդկային ճիչ էր՝ օգնեք, արագ, օգնեք: Հետո իմացանք, որ ընկերն էր գոռացողը: Վազեցի հեռախոսի մոտ, զանգեցի 101 ու 104: Արդեն 01։48 էր, անց 47-է պայթել, դեռ կրակ չկար մի երկու րոպեից արդեն կրակ բարձրացավ, մի 5-6 մետրանոց, հետո՝ մի հատ էլ պայթյուն: Արդեն գոռոց չէր լսվում, խուճապ էր, հետո մի հատ էլ պայթեց, երրորդ պայթյունից հետո նորից զանգեցի 101, որովհետև վտանգ կար, որ բոլոր ավտոտնակները, ծառերը ամեն ինչը կվառվեն: Դիմացի շենքի բոլոր պատուհանները թափվել էին, մարդիկ կիսամերկ դուրս էին եկել, շոկի մեջ նայում էին վիճակին: Մի 5 րոպեից մի հատ էլ պայթյուն եղավ, ու կրակ բարձրացավ, մարդիկ խուճապի մեջ էին, տագնապահար իրենց ավտոներն էին հանում վերևի ավտոտնակներից»:

Կայքի թղթակցին հաջողվել է պարզել նաև, որ Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի բնակիչ, 21-ամյա Գոռ Արմենի Թումոյանը եկել էր հորեղբոր՝ Արայի մոտ՝ բանակից ազատվելու համար փող ուզելու։ Արան չի տվել, Գոռն սպառնացել է. «Դե քո հալը կտեսնես» ։ Դա եղել է մոտ 2 օր առաջ։ Այս գիշեր Գոռը երկու ընկերոջ հետ եկել է հորեղբոր մեքենան պայթեցնելու, մոտեցել է ավտոտնակին ու փակ դռան արանքով նռնակը գցել ներս։ Բենզոբակը պայթել է, ու Գոռին շպրտել ներքև, ավտոտնակի դուռն էլ վրան է շպրտվել։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4596 | 0 | 0
Facebook