Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աշխարհին սպասում են պատմության մեջ երկու ամենաշոգ տարիները

Vahan Grigoryan
Հեղինակ`
Vahan Grigoryan
04:20, չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2015 թ.
Աշխարհին սպասում են պատմության մեջ երկու ամենաշոգ տարիները

Աշխարհում միջին տարեկան ջերմաստիճանը 2015-2016-ին կարող է լինել ամենաբարձրը եղանակային տեսությունը կանխատեսելու պատմության ընթացքում: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Երկրի մակերեսի միջին ջերմաստիճանն ընթացիկ տարում մոտ է պատմական առավելագույնի և Ցելսիուսի 0.68 աստիճանով գերազանցում 1961-1990-ի ռեկորդը:

Խաղաղ օվկիանոսում ակտիվանում է Էլ-Նինյո ֆենոմենը, որը «կտաքացնի» ամբողջ աշխարհը: Այդուհանդերձ, աշխարհում ավելի շոգ կլինի, բայց օդերևութաբանները կանխատեսում են Եվրոպայում առավել զով ամառային ամիսներ, քան վերջին տասնամյակներում:

«Եթե հրաբխի ծավալուն ժայթքում չլինի, ըստ երևույթին, 2014, 2015 և 2016 թվականներն ամբողջ աշխարհում ամենաշոգը կլինեն եղանակային կանխատեսումների պատմության ընթացքում», - հայտարարել է Ռեդինգի համալսարանի պրոֆեսոր Ռոուեն Սաթոնը:

Գիտնականների կարծիքով` նման փոփոխությունների համար զգալի դեր են խաղում ջերմոցային գազերի արտանետումները:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4521 | 0 | 0
Facebook