Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

...Փրկվել եմ...

I'm angrily
Հեղինակ`
I'm angrily
20:39, երկուշաբթի, 04 փետրվարի, 2013 թ.
...Փրկվել եմ...
    
     Ես ալեկոծվում եմ քո մտքի օվկիանոսում... Ես անտեղի նողկանք եմ ապրում այս ծովային բույրից ու գույնից... Ես նետվում եմ ցած... Ես կործանվում եմ մտքերի անհամար բախումներից... Ու Աստված իմ, ես ատում եմ...Ես այս ցավալի աղետի իբրև միակ ապացույց, ինձ ծովն եմ նետում խեղդվելու ահռելի ցանկությամբ..Ես խեղդվում եմ խեղաթյուրված մտքերի անհամար միանվագ հարձակումից... Աստված իմ... Ես կործանվում եմ...Ես փորձում եմ փրկվել խեղդող այս ջրերի մեջ լուծված թույնից, բայց ոչ...Ավելի շուտ ես չեմ փորձում փրկվել, ավելին` ես նպաստում եմ, որ այս մաղձը ներծծվի իմ մաշկի տակ ու արցունքները ողողեն դեմքս էլ, հայացքս էլ... Հետո արցունքներս խառնվում են ծովին ու էլի ցավ... Բայց այս անգամ ծովն է ցավում... Իմ արցունքները խիղճ են հարուցել նրա անգթության մեջ ու նա ինձ դեն է նետում, փորձում ազատվել իմ ճնշող ներկայությունից...Իսկ ես կառչել եմ... Նա դեն է նետում ես էլի մնում եմ, էլի արտասվում... Ու նրա քարացած խիղճը արցունքներիցս քայքայվում մի անտանելի ճիչ է արձակում... Լսվում է իմ անողոք ծիծաղը ու նա իր վերջին շնչով ինձ դուրս է շպրտում դեպի ափ... Ես սարսռալով սարսափած մարմինս անպաշտպան թողնում եմ գետնին...
     Ես հասա իմ ուզածին...
     Փրկվել եմ...
Ես ձգտում եմ կործանվել ու կործանել այն ցավը, որ ներսումս է զետեղված...
Ես ձգտում եմ կործանվել ու կործանել այն ցավը, որ ներսումս է զետեղված...
Ես պայքարում եմ լռության դեմ...
Ես պայքարում եմ լռության դեմ...
. Ես ատում եմ այն կապույտը, որ մտքերումս թախիծ է ծնում...
. Ես ատում եմ այն կապույտը, որ մտքերումս թախիծ է ծնում...
քարացած խիղճը արցունքներիցս քայքայվում մի անտանելի ճիչ է արձակում... Լսվում է իմ անողոք ծիծաղը ու նա իր վերջին շնչով ինձ դուրս է շպրտում դեպի ափ...
քարացած խիղճը արցունքներիցս քայքայվում մի անտանելի ճիչ է արձակում... Լսվում է իմ անողոք ծիծաղը ու նա իր վերջին շնչով ինձ դուրս է շպրտում դեպի ափ...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
4075 | 0 | 0
Facebook