Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վերջը… թող չգա…

I'm angrily
Հեղինակ`
I'm angrily
23:41, հինգշաբթի, 31 հունվարի, 2013 թ.
Վերջը… թող չգա…
    
Ամիսներ առաջ էր դրվել միջակետն այն պատմության, որը վերջակետով ավարտելու ցանկություն երբևէ չկար… Ամիսներ առաջ էր, որ ուրիշի հանդեպ սերը հաղթեց եսասիրությանը ու մյուսին առանց "եսասերի" ապրելու հնարավորություն տվեց: Ամիսներ առաջ էր, երբ սիրտն ավելի փափուկ էր, քան երբևէ, բայց գոյություն չուներ նրա կարծիքով:
Ամիսներ առաջ գիտակցված էր ատված ու չսիրված լինելը. դա ընտրություն էր, որը պատվով հաղթահարվեց: Ամիսներ առաջ էր, երբ, չհասկանալով դա, փորձեր էին արվում շարունակության համար այն պատմության, որը երբեք անորոշությունից չէր սահմանազատվում… Ընդամենն ամիսներ առաջ էր, երբ ավելի քան պարզ էր, որ զոհաբերումը չի հասկացվելու ու եսասիրությամբ է պիտակվելու…
…Հիմա մարդու հանդեպ սերը, որ որպես եսասիրություն է որակվում, թևեր է տվել Քեզ… Այժմ դու ավելի ուժեղ ես, քան երբևէ եղել ես կամ կարող էիր լինել: Հիմա մարդասիրությունը նրա քո թշնամին է դարձել, գուցե և մյուսներն էլ քեզ համար հիմա անվստահելի են:
Ժպիտդ, ժպիտով դիմակդ` քո ամենասիրելին, առաջվանն է սակայն…
…Հիմա Նա ստացավ այն, ինչի սպասում էր. սխալ հասկացվեց ու մեղադրվեց… Բայց դու ազատված ես հիմա նրա բեռից, նրա ներկայության ծանրությունից, նրա ձայնից ու ձեռագրից… Հիմա դու հաղթող ես` չնայած նրան ես վերագրում հաղթանակը: Հիմա դու ազատ ես, թեև քո կարծիքով երբեք էլ բանտարկված չես եղել:
Նա հիմա նույնն է` քեզ սիրողն ու հիշողը, քեզնով հեռվից հիացողը: Տխո՞ւր է: Իհա’րկե: Չհասկացված լինելուց: Որովհետև որքան էլ հզորացար, նրան հասկանալ չկարողացար…
Հիմա քեզ համար մեկ է, իսկ նա ժպտում է, սակայն առանց դիմակի, քո սիրած դիմակի… Նա ուղղակի ուրախ է հենց քեզ համար:
     Ու այս պատմությունը, որ պետք է միայն միջակետով ընդմիջվեր, այժմ կախման կետերով է շարունակվում` անորոշ ու մշուշոտ, ինչպես պատմության սկիզբը, ընթացքը և…
Վերջը… թող չգա…
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
3657 | 2 | 0
Facebook