Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Չմեռուկ թե՞ ձմեռուկ

12:12, երեքշաբթի, 11 օգոստոսի, 2015 թ.
Չմեռուկ թե՞ ձմեռուկ


    
    
    
    
    
    
    
    
    
    
     Գագիկ թագավորի ծառաները պալատում մի օձ են տեսնում, որը դարանակալված անհանգիստ շարժումներ էր անում. օգնում են նրան ու ազատ արձակում, և վերջինս սողալով անհետանում է այգում: Որոշ ժամանակ անց օձը նորից է հայտնվում, բայց այս անգամ առանց միջամտության, բերանից մի փոքրիկ կորիզ գցելով` անհետանում է:

Գագիկի հրամանով կորիզը տնկում են ու հետևում, թե երբ է երևալու ծիլը: Ամռանը այդ կորիզից մի հսկայական կլոր պտուղ է աճում: Նոր պտուղը փորձելու համար տալիս են մերձիմահ մի ծերուկի, որն անմիջապես կազդուրվում է ու երիտասարդանում:

Գագիկն ու իր պալատականները, տեսնելով հրաշքը, իրենք էլ են փորձում պտուղը և երիտասարդանում:

Պտղի անունը դնում են «չմեռուկ», որ, բերնեբերան անցնելով, դառնում է «ձմերուկ»:

Սա, իհարկե, ավանդապատումի (Ա. Ղանալանյան) վրա հիմնված ստուգաբանություն է, իսկ անվան ծագումնաբանական ստուգաբանությունը կապված է «ձմեռն» բառի հետ. որպես ապացույց վրաց. «սազամթրո» - ձմերուկ բառը, որը ծագել է «սազամթրո» - ձմեռային կամ «զամթարի» - ձմեռ բառերից` հավանաբար հիմքում ունենալով ձմերուկի զովացնող ու ծարավը հագեցնող հատկությունը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
3
Չհավանել
0
15630 | 0 | 0
Facebook