Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վարդապետը կի՞ն

13:37, շաբաթ, 08 օգոստոսի, 2015 թ.
Վարդապետը կի՞ն


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Այն, որ կանայք արդեն վաղուց ակտիվ գործունեությամբ են զբաղվում կյանքի ամենատարբեր բնագավառներում` չզիջելով տղամարդկանց, թերևս հայտնի է բոլորին, բայց որ կինը վարդապետի կոչում ստանա, սա արդեն արտառոց է ու գրեթե անհավանական:

Ռեգինա Ջոնասի անունը այնքան էլ հայտի չէ, որքան թվում է, որ պետք է լիներ: Նա ձեռնադրվել է 1935թ. Բեռլինում` այդպիսով դառնալով առաջին կին վարդապետը: Երկրորդն արդեն Սալլի Փրիեսանդն էր, որ պատվավոր կերպով ձեռնադրվեց Ցինցինատիում 37 տարի անց:

Ջոնասը մահացավ 1944 թվականին Օսվենցիմում, և միայն 1991թ. Բեռլինյան պատի վերացումից հետո հնարավոր դարձավ մուտք ունենալ դեպի արխիվներ և արգելված փաստաթղթեր (ձեռնադրման վկայականը, Հրեական համայնքի հետ կնքած պայմանագրերը, լրատվական թերթերի հոդվածները նրա մասին, նկարները) ու Ռեգինա Ջոնասին ըստ արժանվույն գնահատել ու վերադարձնել պատմությանը:

Ռեգինան սովորական դպրոցի սովորական ուսուցիչ էր, ինչը տարածված էր երիտասարդ կանանց շրջանում: Բայց ավելիին ձգտելով` սկսում է անդամակցել Բեռլինի ակադեմիային` «Հուդայականության գիտությունը» մասնագիտությամբ, որը սեմինարներ էր կազմակերպում ազատամիտ վարդապետների և ուսուցանողների համար: Այնպես չէր, որ Ջոնասը գաղափարապես լրիվ համամիտ էր Հուդայականության ազատամիտ հոսանքի հետ, բայց գիտակցում էր, որ Ուղղափառ վարդապետական սեմինարները փակ էին նրա առաջ: Ավարտելով ակադեմիան և ցուցբերելով տղամարդկանց հավասար գիտելիքներ` գրում է հալախական տրակտատ` «Կարո՞ղ է կինը ծառայել որպես վարդապետ» վերնագրով: Դա մինչև 1935 թվականն էր, անմիջապես այն բանից առաջ, երբ Նյուրնբերգյան օրենքները ուժը կորցրած են ճանաչում նրա իրավունքներն ու ձեռնադրությունը` որպես հրեա:

Ջոնասին վարդապետ ընդունելը հեշտ չէր և միանգամից տեղի չի ունեցել. նա շատ է պայքարում Բեռլինում ամբիոնավարելու համար, որպեսզի իր ձայնը լսելի դառնար լայն հանրությանը: 1937 թվականին սկսում է պաշտոնավարել Հրեական համայնքում` որպես որակավորված ուսուցիչ, որ հովվական աջակցություն պետք է տրամադրեր համայնքի հասարակական ինստիտուտներին:

Բայց Նյուրնբերգյան հալածանքներից խուսափելու համար, չուզելով լքել Գերմանիան, պատսպարվում է Բեռլինի սինագոգում: Հրեաների վճակը, սակայն, հետզհետե վատթարանում էր, և նա նույնպես ստիպված էր աշխատել գործարանում, որտեղ ևս շարունակում իր քարոզչությամբ բարձրացնել ունկնդիրների ոգին:

1942թ. Ջոնասն աքսորվում է Տերենզիենշտադտի համակենտրոնացման ճամբար, այնուհետ` Օսվենցիմ, մինչ այդ հաջողելով բոլոր փաստաթղթերը թողնել Հրեական համայնքի հովանավորության տակ, որոնց շնորհիվ էլ նա մնաց պատմության էջերում` որպես առաջին կին վարդապետը:

Աղբյուրը` Without Regard to Gender
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
3993 | 0 | 0
Facebook