Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արաքսը թագավոր, թե՞ գետ

16:44, երկուշաբթի, 03 օգոստոսի, 2015 թ.
Արաքսը թագավոր, թե՞ գետ


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Պարսիկների հետ պատերազմելիս հայոց Արաքս թագավորը մեկի միջոցով նախազգուշացվում է, թե ինքը միայն այն ժամանակ կհաղթի պատերազմում, երբ աստվածներին զոհ մատուցի երկու լավագույն ամենագեղեցիկ կույսերին:
     Թագավորն ընկնում է հուսահատության մեջ: Նա ոչ մի ելք չէր գտնում, քանի որ ամենագեղեցիկ աղջիկները նրա երկվորյակ դուստրերն էին: Ամբողջ գիշեր նա գազանի պես ոռնում էր, իրեն պատեպատ խփում: Իսկ առավոտյան խնայելով իր դուստրերին` Արաքս թագավորը հրամայում է զոհաբերել հպատակներից մեկի աղջիկներին:

Վերջիններիս հայրը, իր մեջ միառժամանակ խեղդելով դառնության ու վիրավորանքի զգացումը, որոշում է վրեժխնդիր լինել: Թաքստոցից գտնում է Արաքսի աղջիկներին ու արյամբ լուծում արյան վրեժը, այնուհետև փախուստի դիմում:

Այդ մասին իմանալով` Արաքս թագավորն իրեն նետում է Հալմոս գետը, որն այդուհետ սկսվում է կոչվել Արաքս: /Ըստ Արամ Ղանալանյանի/

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
14624 | 0 | 0
Facebook