Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

հոգեբանական վերլուծություն

Kamila (Kami-Ray)
Հեղինակ`
Kamila (Kami-Ray)
18:48, կիրակի, 03 փետրվարի, 2013 թ.
հոգեբանական վերլուծություն
    
     Ադոլֆ Հիտլերի վաղ մանկությունը
     (մինչև 6 տարեկան, 1889-1895թ)
    
    
     Հիտլերը եղել է սիրված երեխա, մայրը երբեք չի զայրացել և առիթը բաց չի թողել արտահայտելու իր քնքշանքն ու հիացմունքը: Եվ շատ հնարավոր է, որ այսպիսի միաբովանդակ վերաբերմունը նպաստել է Հիտլերի բնավորության այնպիսի գծերի ձևավորմանը, ինչպիսիք են պասիվությունը և նարսիցիզմը: Եվ այսպիսի կառույցների համար հիմք է հանդիսացել այն փաստը, որ Հիտլերից ոչ մի ջանք չէր պահանջվում մոր կողմից սեփական անձի վերաբերյալ կատարյալ բառեր լսելը, Նա ոչնչի մասին չէր անհանգստանում, քանի որ մայրը նախօրոք ամեն բան հոգում էր: Նա ինքներ հրամայում մորը անհրաժեշտության դեպքում, և ահավոր կատաղություն էր ապրում, երբ մի փոքր մերժման նշույլ էր զգում: Չափից շատ խնամակալությունը ընկալվում էր Հիտլերի կողմից, որպես ներխուժում սեփական կյանք, որից նա որոշակի ժամանակ անց սկսեց խուսափել: Հայրը աշխատանքի բերումով տանը գրեթե չէր լինում, դա հանգեցնում էր այն փաստարկմանը, որ տանը բացակայում էր տղամարդու հեղինակության ներկայացուցիչը, որը կարող էր դրական ազդեցություն թողնել` տղամարդ ձևավորվելու և նույնականցվելու գործընթացում: Եվ Հիտլերը այդ ամենով հանդերձ, ինքնըստինքյան, ավելի էր կապվում մոր հետ: Այս ժամանակահատվածում մի քանի իրադարձություն տեղի ունեցավ. Նախ տունը համալրվեց ևս մեկ երեխայով. Ծնվեց Ադոլֆի փոքրիկ եղբայրը: Կլասիկ հոգեբանները գտնում էին, որ եղբոր ծնունդը կնկալվեր ոչ դրական և ողբերգական, այնինչ Ադոլֆը բացարձակ չէր խանդում եղբորը և ամբողջ տարին ուրախանում էր եղբոր լույս աշխարհ գալով: Այդ ժամանակահատվածում հաջորդ իրադարձությունն այն էր, որ Ալիոսին նոր կոչում տվեցին Լինցում, սակայն ընտանիքը դեռ մի տարի մնաց Պասսաույում: Մի ամբողջ տարի Ադոլֆը ապրեց հինգ տարեկան երեխայի դրախտային կյանքով: Նա խախում էր հարևան երեխաների հետ ամենատարբեր աղմկալի խաղերը, մեծամասամբ նրանք խաղում էին հնդկացիների և կովբոյների խաղը, որը մեծ հետք թողեց նրա՝ պատերազմի մասին ունեցած պատկերացման վրա: Ինչպես նաև այդ տարին, որը լեցուն էր պատերազմանական խաղերով, մեծ ազդեցություն թողեց Հիտլերի հետագա կյանքի վրա, ոչ միայն նրանով, որ նա ապրում էր Գերմանիայում, այլ նրանով, որ այդ տարին նրան տվեց անսահման ազատություն: Նույնիսկ տանը Ադոլֆը համառորեն անցկացնում էր իր ցանկությունը, կամքը, և, հավանաբար, այդ ժամանակ առաջացան առաջին կատաղության նոպաները, երբ նրան չէր հաջողվում հասնել իր նպատակին: Դրախտային շրջանը ավարտվեց, երբ Հիտլերը սկսեց հաճախել դպրոց, որտեղ անհրաժեշտ էր ենթարկվել որոշակի կանոնների, և որոշակի մարդկանց իշխանության տակ գործունեություն ծավալել:Նա առաջին անգամ զգաց ինչ-որ մեկին անընդմեջ ենթարկվելու անհրաժեշտությունը: Կյանքի այս փուլի ձևավորման մասին կարելի կատարել եզրակացություն, որում կնշենք Ֆրեյդի տեսությունը այն մասին, որ ուղեկցվել է էդիպյան բարդույթի երկու ճյուղերի դրսևորմամբ՝ մոր հանդեպ սեքսուալ հակումով և հոր հանդեմ վրեժխնդրությամբ: Որոշակի առումով հաստատվեց Ֆրեյդի հիպոթեզը, քանի որ Հիտլերը այդպես էլ չկարողացավ ազատվել էդիպյան բարդույթից` հոր հետ նույնականացման և գեր-Ես-ի ստեղծման ճանապարհով: Նա չկարողացավ հաղթահարել մոր հանդեմ ունեցած կապվածությունը, սակայն երբ ծնվեց եղբայրը, Ադոլֆը իրեն զգաց խաբված, սկսեց հեռանալ մորից: Սակայն կան տեղեկություններ, որ Հիտլերը հասուն տարիքում էլ կապված է եղել մոր կերպարի հետ: Պահել է նրա նկարը ծոցագրպանում: Սակայն այդ կապը շատ սիմվոլիկ է եղել, նա մորը ասոցացնում էր աստվածայինի, բարության և միաժամանակ վրեժի և մահվան հետ: Նա մոր հանդեպ զգացմունքներ չի ունեցել, այլ ունեցել է նրա կերպարի հետ կապված վառ պատկերացումներ: Զգացմունքների բացակայությունը հիմնավորվում է այն տեղեկատվությամբ, որ Կլարան հիվանդ է եղել, և խնդրել է որդուն՝Հիտլերին գալ և խնամել նրար, սակայն Հիտլերը վերադարձել է միայն մոր մահվանից հետո: Ինչպես շեշտեցինք Հիտլերի համար մոր գլխավոր սիմվոլը եղել է Գերմանաիան: Նրա կախվածությունը մորից պայմանավորված էր «թույնի» հանդեպ ատելությամբ, տվյալ պարագայում թույն ասվածի տակ նա հասկանում էր Հրեաներին և սիֆիլիսով հիվանդներին, որոնցից նա պետք է մորը փրկեր, ազատեր, դրան մեկտեղ հոգեկան մակարդակի՝ անգիտակցականի ավելի խորը թաքնված շերտերում կար արտամղված ցանկություն փլուզել, ոչնչացնել մորը՝ Գերմանիան: Եվ նա իր արարքով ցույց տվեց դա և իրականացրեց իր ցանկությունը սկսած 1942թ-ից, երբ արդեն գիտեր, որ պատերազմը պարտվել են: Ամփոփելով այս շրջանը, հարկ է նշել, որ Հիտլերի մայրը, երբեք չի եղել նրա համար կապվածության և սիրո օբյեկտ: Նա Հիտլերի համար հանդիսացել է պահապան աստվածուհու սիմվոլ, որը արժանի է հիացմունքի, սակայն միաժամանակ նա հանդիսացել է մահվան և քաոսի աստվածուհու սիմվոլ: Կլարան եղել է որդու համար սադիստական իշխանության ծարավի և աստվածայինի օբյեկտ, որը վերափոխվում էր կատաղության, երբ հանդիպում էր չնչին հակազդման:
    
     Վերլուծեց սոցիալական հոգեբան,
     <Գոյ> հոգեբանական կենտրոնի կինոհոգեթերապևտ Կամիլա Խաչատրյանը
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8260 | 0 | 0
Facebook