Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հիտլերի անձի հոգեբանական վերլուծություն

Kamila (Kami-Ray)
Հեղինակ`
Kamila (Kami-Ray)
01:32, կիրակի, 03 փետրվարի, 2013 թ.
Հիտլերի անձի հոգեբանական վերլուծություն
    
     Հիտլերի հարաբերությունները կանանց հետ
    
     Կանանց հետ հարաբերություններում դրսևորվում էր նույն անզգացմունքային վարքը, որը ուղեկցվում էր սիրո, քնքշանքի, ապրումակցման բացակայությամբ: Այս պնդումը կարծես թե հակասում է նրա կապվածությանը դեպի մորը, բայց պետք է հիշել որ այդ կապվածությունը նա ընկալում էր բացասական տեսանկյունից, հետևաբար այդ զգացմունքները, որոնք ուղեկցվելու էին սիրո, քնքշանքի տարերով, անծանոթ էին նրան: Եվ նա հետագա կյանքի ընթացքում կանաց հանդեպ վարվում էր միայն մազոխիստական և նսեմացան հանգամանքներով: Հիտլերի հետաքրքրությունների սահմաններում զետեղված կանաց կարելի էր տարանջատել երկու հիմնական խմբի` ըստ նրանց սոցիալական պատկանելիության: Կանայք, ովքեր ունեին բարձր հասարակական դիրք, հարստություն, ճանաչվածություն, օրինակ դերասանուհիներ, և կանայք, ովքեր ցածր էին սոցիալական դիրքով Հիտլերից, ինչպիսիք էին` Եվա Բրաունը, Հելի Ռաուբալը: Նրա վարքը, վերաբերմունքը այս խմբերի կանաց հանդեպ շատ տարբեր էր: Առաջին խմբին պատկանող կանայք տարիքով ավելի հասուն, Մյունխենյան հարուստ տիկնայք էին: Նրանց հետ Հիտլերը դրսևորում էր ընկերական վարք, նվիրում նրանց թանկարժեք նվերներ, բայց երբեք նրանց հանդեպ չէր ունենում սեռական ցանկություն: Այդ տիկնայք նրա կյանքում միայն մոր կերպարի կրողներն էին: Նրա պատանեկության տարիների առաջին կինը Ստեֆանիան էր, որով նա տարված էր, սակայն խուսափում էր հնադիպումից և ծանոթացման ցանկացած պատրվակից: Նա գրեց Ստեֆանիային նամակ, որ ցանկանում է ամուսնանալ նրա հետ, բայց միայն այն ժամանակ, երբ հասնի որոշակի բարձունքի: Իդեպ նամակը մակագրված չէր, և դա խոսում էր Հիտլերի իրականությունից հեռու լինելու փաստի մասին: Դեռ Մյունխենում Հիտլերը սիրում էր լինել գեղեցկուհիներով շրջապատված, նա իրեն զգում էր ավարտական պարահանդեսի մասնակից, դրսևորելով ջենտլմենական վերաբերմունք կանանց հանդեպ, վերջում հրաժեշտ տալով համբուրում նրանց ձեռքը՝ ի նշան հարգանքի և հիացմունքի: Դրան զուգահեռ կային կանայք, որոնց նա չէր հարգում, չէր հիանում: Այդպիսիք էին Հելի Ռաուբալը, Եվա Բրաունը, նրանք հնազանդվում էին Հիտլերին, և ամենայն հավանականությամբ հենց հրանց հետ էլ սեռական կապի մեջ էր մնում Հիտլերը: Հիտլերի սեռական կյանքը շատ անորոշ է, և հստակ փաստեր չկան, կան միայն մի քանի վարկածներ, նախ որ նա հոմոսեքսուալ է եղել, հետո կար կարծիք որ պեդոֆիլ է եղել, և ամենավերջում, որ վարել է բնականոն սեռական կյանք: Նրա զարմուհին բողոքում էր, որ նա շատ դաժան և անողոք է եղել նրա հանդեպ: Հելին չի հասկացել թե հստակ ինչ է Հիտլերին անհրաժեշտ նրանից: Եվա Բրաունը անվերջ տանջանքնեի մեջ էր, քանի որ Հիտլերը ոչ մի փաղաքշական խոսք, ոչ մի խոստում չէր տալիս նրան` բացի գումարից և սահմանափակ նվերներից: Իր օրագրի էջերից մեկում նա գրում է իր ինքնասպանության փորձի մասին, որը կատարել էր հուսահատ վիճակում հայտնվելով: նա հոգնել էր Հիտլերի անտարբեր, չոր, զուսպ սիրուց, որը ոչ մի դրսևորման չէր արժանանում: Կան տվյալներ, որ այն կանանց հանդեպ, որոնք դուր էին գալիս Հիտլերին, նա դրսևորում էր մազոխիստական վերաբերմունք: Եվ դրա վառ ապացույց է կինոդերասանուհի Ռեննետա Մյուլերի պատմությունը` իր և Հիտլերի հանդիպների մասին: Ըստ Ռենետայի, հանդիպման նպատակը սեռական հարաբերությունների մեջ մտնելն էր, սակայն ի զարմանս նրա, մերկանալով` Հիտլերը խնդրել է Ռենետային խփել նրան: Սկզբից նա վախ է ապրել չհարվածելով Հիտլերին: Սակայն բազմաթիվ խնդրանքներից հետո նա ստիպված հարվածել է նրան, որից Հիտլերը ավելի է բավականություն ստացել և հայտարարել, որ նա իրավունք չունի նման կնոջ հետ նույն մակարդակի վրա լինել: Դրանից հետո Ռեննետա Մյուլերը ինքնասպան եղավ: Կային այլ կանայք ևս բարձր խավից, որ հարաբերությունների մեջ են եղել Հիտլերի հետ, սակայն, թե ինչ աստիճանի է զարգացել նրանց հարաբերությունները, անհայտ են: Այնուամենայնիվ մի բան հստակ հայտնի է, որ յուրաքանչյուր կին, որ շփում է ունեցել Հիտլերի հետ, ինքնասպան է եղել կամ ինքնասպանության փորձ է կատարել՝ Հելի Ռաուբալը, Եվա Բրաունը (երկու անգամ), Ռենետտա Մյուլերը, Յունիտի Միտֆորդը և այլն:
    
    
     վերլուծեց սոցիալական հոգեբան,
     <Գոյ> հոգեբանական կենտրոնի կինոհոգեթերապևտ Կամիլա Խաչատրյանը
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6015 | 2 | 0
Facebook