Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Բանական» հոգի

Kamila (Kami-Ray)
Հեղինակ`
Kamila (Kami-Ray)
19:30, երկուշաբթի, 21 հունվարի, 2013 թ.
«Բանական» հոգի

«Բանական» հոգին


    

Ամենակարծության խորքերում կանգնած, սառած աչքերով նայում էր ձեռքերին…….

-Արդյո՞ք դուք իմ `բարեպաշտ Կանիի ձեռքերն եք:

Դավաճանությունը ինքնին գիտակցվում էր որպես սեփական անձի բացարկ: Իսկ այդ օրը, գոյատևման միտումով, Կանին բացարկել էր ինքն իրեն` տեղի տալով բնազդային մոլուցքին: Արժեր արդյո՞ք……

Արժեր արդյո՞ք, թե ոչ, դժվար է պատասխանել, բայց որ մեկ ժամ անց ամբողջ սենյակը սարսռում էր ականջ ծակող ճռճռոցից և խաթարում իրերի իրականության սահմանը` սահմռկեցուցիչ էր: Ես տեսնում էի նրա սև կոշիկները, որում անշնչացած դեպի ներքև էին ձգված ոտնաթաթերը` կարծես իմանալով իրենց գալիք ապաստանող հողի անխուսափելիության մասին: Մարմինը հոգնած խամաճիկի էր նման, որի ճակատագրի դրամատուրգը բազմաթիվ դերեր խաղալուց հետո վերջապես թելերն ազատ էր արձակել և թողել նրան փակ կուլիսների ետևում, որտեղ չկա հանդիսատես և գնահատող շնչավոր որևէ մեկը: Ինչպիսի՜ լռություն……

Երևի տիեզերական ամնե մի սկիզբ ծնվում և ավարտվում է այս լռությամբ:

Նայում եմ քեզ. Քո սև տաբատը ոչնչով չի տարբերվում մի կտոր լաթից, կոշիկներդ ճաքճքած և հնացած, կոստյումդ, որ ծածկել է երկնային միակ պարգևած մաքուր օրգանական կույտը, որի բաղադրությունը ոչ մի հասարակական գիտակցություն չի կարող խարխլել:

Էխխխ՜ Կանիի……

Աչքերդ վկայում են այն ոճրագործ հայելու մասին, որն իր մեջ է կլանում ցանկացած նորածնի և, շղթայելով ձեռքերը, ստիպում նայել ու ընդօրինակել այդ վարքային «բանական» նորմերը. Աչքերդ սառած են, դուրս են եկել կոպերիցդ` ճաղերում բանտարկված և կամազրկված հերոսի ներքին ցասման ժայթքմամբ, որի առաջ հենց նոր հոշոտել են սեփական զավակին և որոնք ուղղակի ականատեսության անխուսափելիությունից սառել և անզգայացել են: Սեփական զավակ, որն ապրում է յուրաքանչյուրիս ներսում և անշնչանում միայն ինքնասպանության ժամանակ:

Վերջապես դեմքդ խաղաղվեց` անզորության կտրոնը դաջած հոգումդ: Սարսափելի էր աստված իմ. Աստված իմ՞ ….. ինչևէ, և դա ես էի` Կաննիս: Ահա ինչպիսին էին ինձ տեսնում մարդիկ Իմ աչքերով: Բայց ինչպես ասում են, ինչքան մարդ, այդքան աչքեր, այդքան բովանդակություն, իրերի յուրօրինակ մեկնաբանում: Չէ Կանիի, դա դու էիր քո աչքերի մեկնաբանմամբ:

Ցավոտ էր չէ՞, շատ ինքնախարխլող: Անզոր մարդու սկիզբը սրանով է սկսվում:

Կյանքիս յուրաքանչյուր դրվագ փորձել եմ ապրել ինքնաճանաչման ճանապարհը վաստակելով: Իսկ դուք գիտեք ինչքան բարդ էր ինքդ քեզ ճանաչել և միաժամանակ չկորցնել իրականության զգացողությունը, քանի որ սեփական ներքին բովանդակությունը միշտ էլ չի հարում քո ժամանակի բարքերին, պահանջներին, հայացքներին: Ինչքան բարդ էր չկորցնել ինքնահարգանքը` բացահայտելով սեփական անձի յուրաքանչյուր փոքրոքի քայլի նդունակ սոցիալական սկզիբդ: Ինչքան դժվար էր պահպանել սեփական առեղծվածային սկզբի նույնքան առեղծվածային սկիզբը, երբ կան բազմաթիվ գիտական բացահայտումներ սեփական ուղեղի, մաշկի, օրգանական համակարգի և վերջապես Էվոլուցիայի մասին, որը տանում է դեպի ճշգրտություն, բայց ոչ դեպի աստված, մինչ դեռ ցանկացած անելանելի իրվիճակի դեպքում մենք շշնջում ենք .« Օգնի՛ր, Աստված իմ»:

Կանիի չափազանց զարգցված և կյանքի հանդեպ զգայուն ուղեղը իր ամեն մի բջջով ընդդիմանում էր յուրաքանչյուր խաչմերուկում սեթևեթող կանանց հռհռոցներին, անբովանդակ թեմաների արծարծմանը, չափից ավելի անհոգությանը` որը տանում էր դեգրադացիայի, չափից դուրս արժեքներով պարծեցող մարդկանց, որոնք դրանով իսկ արժեզրկում էին իրական արժեքները: Ընդդիմանում էր ամեն մութ անկյունում հեշտանքից տնքացող կանանց, որոնց սկիզբը աստվածաշնչյան գրով արդարեցված էր` մեղսավոր աշխարհի զավակ կոչելով յուրաքանչյուր մարդու:

Հնարավոր է, որ Կանին ձգտում էր հոգեվոր արժեքների ջատագովության: Բայց նման կերպ, միգուցե, ընթերցողի տեսանկյունից կարելի է դիտել: Այնուամենայնիվ շատ են նրա պահանջների մեջ այն կետերը, որոնք կարող ես լսել ամեն երկրորդ անցորդի շուրթերից, և նման կատարյալ վարքային դրսևորման կարող է տենչալ ամեն ոք:

Տարբերությունն այն է, որ նրան հարող ամեն մի կատարյալի ձգտում գալիս էր իր ներքին բնությունից, հոգուց, այնտեղ ներսի մի անկյունից, որը նույնիսկ Կանին չէր կարող մեկնաբանել ճշգրտությամբ, քանի որ, համաձայնեք, ամնե մի ճշգրտություն դա բանական էակի ուղեղի զարգացման մի մակարդակի անցում է մյուսի, բայց ոչ ավելին: իրականում այդ ամենը տրված է մեր կենցաղում, և Կանին այդ ամենին վերաբերում էր որպես մի փաստի, որն գոյություն ունի, և սպասում է իրեն տեսնող նորածնի լույս աշխարհ գալուն: Ամեն մեկս մի բան ենք տեսնում այս կյանքում, և ինչպես տեսնում այնպես էլ վերաբերվում ենք և վերաբերվում են մեզ: Մեր աչքերը ինչքան էլ մեր հիմնական ճանաչողական օրգաններից մեկը լինեն, միևնույնն է, դրամք չարիք են, որ մեզ հեռացնում են իրականությունից, այն իրականությունից որ ամեն ոք չի ցանկանա գիտակցել, քանի որ դա մեծ, ծանր բեռ է, որն հանդիսանում է Կանիի ինքնասպանության առաջին դրդապատճառներից մեկը:

Թվում է ոչինչ չմնաց ասելու կամ պահանջելու` արդեն բացահայտված աշխարհում: Սակայն նահանջը Կանիի համար չէ, նա միշտ էլ մեծ երազանքներ և ձգտումներ է ունեցել դեռ մանկուց, որն, ի տարբերություն շատ-շատ սրտատրոփ, հուզող, դաժան, անելանելի պատմությունների, անցել է հանգիստ և առանց բռնության: Նրա կյանքը նման էր բարենպաստ միջավարում ինքնազարգացող անհատի հաստատուն քայլերի: Նա գիտեր ինչ է անում, ինչու է անում, ում համար է անում, նույնիսկ կանխագուշակում հետագա իրադարձությունները: Համաձայնվենք, որ նման վարքագծով, մտաբովանդակ մարդը հնարավոր չէր ունակ լինելու որևէ հակահասարակական արարքի: Նա միայն ամբողջականության և ենրքին ազատության հերթական սերմն էր, որն դատապարտված էր ինքնաոչնչացման: Եվ ես ուղղակի համոզված եմ, որ նա դա գիտեր ի սկզբանե: Ամեն մեկս էլ լույս աշխարհ գալով հոգու խորքում գիտենք ինչերի ենք ընդունակ, և համապատասխան պայմանների առկայության կամ բացակայության դեպքում ինչի է ընդունակ մեր այդքան ճկուն ունղեղը: Իրականում մենք զարգացնում ենք մեր մտահորիզոնի արդեն զարգացված չափաբաժինը, քանի որ անորոշությունը միշտ էլ կշոյի ամեն ոքի «Էգո» ասվածը: Իսկ դա արդեն վատ է: Ի՞նչ կանեք դուք, եթե ձեզ չնկատեն, չընդունեն, բնականաբար դուք ձեզ անպիտան կզգաք, բայց եթե կախումը չգերակշռի ձեր հոգում, դուք ամեն պահի պատրաստ լինեք ճախրելու ազատ տարածություններում, որտեղ անսպասելի հնարավորություն կա տարբեր կերպարների մեջ մարմնավորվելու, տարբեր զգացմունքներ տածելու, ամենայն հավանականությամբ, այդ ժամանակ էլ կգտնեք ձեր իրական մարդ էակին` բոլոր իր առաքելություններով և առավելություններով:

Բազմադիմակությունը աղճատում է իրականի պարզ ընկալումը, նույնականացնում այն կերպարների հետ, որոնք հաճո են մարդկանց, որոնք քծնում և հասնում են, որոնք հպատակվում և տապակվում են: Մարդիկ սովոր են բարդացնել ամենապարզ մարդկային հարաբերությունները`հիմքում դնելով իրենց թաքնված ցանկությունները և պահանջմուքնները: Այս ամենը գիտակցել և շարունակել ապրել այդ նույն աշխարհում` ինքնախաբեություն է: Որը բացառում էր Կանին և մեծ խրախճանքով ձգտում սավառնել բաց և անբռնացող տարածությունում:

Ինչպիսի մաքրություն, ինչպիսի տեսողություն անտեսանելիության մեջ, ինչպիսի թթվածին, իրոք որ այս օդից շատ բաներ են ծնվում. թեթևություն, թափանցելի և խոցելի բջջիջներ, որոնք պատրաստ են առանց ընդդիմանալու տրվել. Սա է իրական ազատությունը:

Կանին ձգտեց և այդ երիտասարդ տարիքում ապրեց մի ծերունու խոր ծերություն. Իմաստնացավ, հասունացավ, իսկ ամեն մի հասուն երևույթ լինի դա միրգ, լինի միտք, լինի մարդ` հանձն է առնում իր առաքելությունը:

-Կանի՜, մի ձևացրու, դու լսում ես ինձ. Ես վստահ եմ դու լսում ես ինձ. Ուղղակի պատժող մայրական լռությամբ ինձ դատապարտում ես անշնչության: Կանիի, ախր ես դեռ երիտասարդ եմ, ես քոնն եմ, դու իմը: Հասկացիր վերջապես. Խնդրում եմ, ետ վերադարցիր: Ես կնդունեմ իմ ոչնչությունը առանց քեզ, իմ անպիտանելիությունը առանց քո շնչի, շարժումների. Խնդրում եմ ետ արի, ես ուզում եմ ապրել:

Սենյակում մթնշաղ հիշեցնող փոշու ամեն մի հատիկ, կարծես խոսքերն մեկ արած, թնդեցնում էին Կանիի վերջին գրի առած թանաքաթաթախ խոսքերը.

Խղճուկ մարմին, որ ծնվում ես խամաճիկ` հոգուն հպատակ. Վեր հառնիր և մի ոռնա, հողն է քո տունը, մի մոռանա:

Ամենայն հավանականությամբ բանաստեղծական ձիրքը Կանիին տրվել էր ինքաբացահայտման շնորհիվ: Համաձայն եմ, որ հոգու և մարմնի մենախոսությունը տպավորիչ էր, անխոս, բայց, արդյո՞ք, արժեր այդքան դաժան ինքնախարազանման գնալ: Կարելի է մի փոքր վերլուծել այս տեսարանը հասկանալու համար ամենայն դրդապատճառ հանդիսացող գագաթնակետը, որ տվեց Կանիին մի մեծ պարան` փակելով հոգու անգութ երախը, որ բնազդային սկզբով տանջում էր Կանիի բանական ունակություններով օժտված մարմնին:

Անկեղծ ասած նախանձում եմ այս ինքնաբուխ ու արդեն ինքնաբավ դրսևորմանը, որ Կանին իրականացրեց իր կյանքի վերջնակետում: Երանի քեզ Կանի…….. Ցանկությունս այն է, որ քո կյանքի պատմությունը չընկալվի որպես ընկճախտ, որպես թուլություն, որպես սոցիալական անկայունություն: Ես հիմա նայելով քեզ, այսինքն իմ նախկին մարմնին, որ հիմա կախված ճոճվում է առջևումս, հասկանում եմ թե ով եմ եղել, երանի մեր միասնության ժամանակ էլ կարողանաի կողքից դիտել այս պատմությանը` զերծ մնալով սեփական անձնային վեհափառությունից: Չէ, կրկին մի բան այնպես չէ, նույնիսկ հիմա հասկանում եմ որ ես շնչում էի քո մեջ, իսկ դու, չնայաց ունենալով այդ բոլոր կենսաբանակաան հնարավորություններդ` հանձինս թոքերիդ և քթիդ, դիակ ես առանց ինձ: Ախր կգա մի օր որ այդ ներդաշնակությունը կձուլվի հավասար հնարավորությունների միջև, և միայն այդ բառին ապավինելով` մենք չենք զբաղվի ինքնախաբեությամբ: Կլինեն, հիրավի, ակնհայտ, շոշափելի առավելություններ և թերություններ, որոնք կգնահատվեն առժանվույն:

Կանիին նույնիսկ ետ չպահեց սերը: Հասարակությունը դրա մասին էլ էր հոգացել: Դեգրադացված մարդիկ աղավաղելով սիրո իրական արժեքները` իրենց սահմանափակ մեկնաբանություններն են վերագրել: Եվ յուրաքանչյուր տասից միայն երկուսնեն իրականը հասկանում` ներաշխարհին հավատալով: Իսկ իրականը այդքանել փթթեցնող և երկնային ատյաններ տանող վարդագույն «էնդորֆինը» չէ, որ կախվածություն է առաջացնում մարմինների միջև: Մի պահ անջատվելով այդ սին և մտացածին վարդագույն երազից, նայելով կողակցիդ, հասկանում ես, որ դուք օտար մարդիկ եք, բայց ինչպես մեծերից մեկն ասել է, սերը բնության տակարդն է` որը հնարավորություն է տալիս կենսաբանորեն բազմանալու: Սերը դա է և վերջ: Իրական սերը, դա բնության նկատմամբ զգացած ամեն մի ոգեշնչող շունչն է, որը հաճելիության գերաստիճանությունից չես ուզում արտաշնչել, սերը շահեր չի ճանաչում և այն բնավ էլ մարդկային չէ: Մարդկային ամեն մի բան մտածված և կանխորոշված է` ինչքանել ընդդիմանաք և սահմանապակ համարեք այս խոսքերը:

Կանին ուներ իրական սեր ` առ բնությունը: Երկինքը նրան տալիս էր ծնողական հովանավորություն, հողը` կայունություն և ինքնահաստատվածություն, քամին քննադատում, հրում և սառեցնում էր` տալով պայքարելու և առաջ գնալու ձգտում, կրակնել ջերմացնում էր` տանը սպասող հոգատար և հասկացող կնոջից առավել: Զգալով այս իրական զգայունակ կյանքը, ցանկանում ես իրոք ապրել` հաղթահարելով էգոիստական վախը և գնալով ճախրելու: Վերջապես լսվեց մի մեծ պայթյուն, որոտ երկնքից և անձրևն տեղալով արտասվեց այն բոլոր մարդկանց փոխարեն, որոնք ակամաից զարդարում են ամեն աճյունի չորսկողմը և աստված գիտի միայն, թե ինչեր են բարբաջում մտքում: Կանին այնքան էր մոտ բնությանը, որ երկինքը նույնիսկ այդ ձևականությունից զերծ պահեց նրան և արտասվեց իրական կորստի արցունքներով` մաքրելով ամեն մի փոշու հատիկ, որ Կանիին դարձնում էր երկրային մեղսագործ զավակ: Դու ի տարբերություն ինձ, ունես տուն, որտեղից ժամանկին վեր ես խոյացել և հիմա վերադառնում ես, իսկ ես որտեղից եմ եկել և ուր եմ գնում, չգիտեմ…….. Շնորհակալ եմ ընկերս, դու քո կարճ և գիտակցական կյանքով ինձ էլ ավելի մոտեցրիր բանականության, ես ` այսինքն քո հոգին, դեռ կվերադառնամ նոր բացահայտումներ կատարելու մարդկային բեկումնային ճակատագրերից մեկի օգնությամբ:

Մնաս բարով Կանիի՜…………….:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5189 | 0 | 0
Facebook