Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հիտլերի մանկությունը (հոգեբանական վերլուծություն)

Kamila (Kami-Ray)
Հեղինակ`
Kamila (Kami-Ray)
15:55, կիրակի, 03 փետրվարի, 2013 թ.
Հիտլերի մանկությունը (հոգեբանական վերլուծություն)
    
     (6-ից մինչև 11 տարեկան, 1895-1900թ)

    
    
     Մանկությունից անցումը դեպի դպրոցական տարիներ, տեղի ունեցավ անսպասելիորեն: Ալիոս Հիտլեը անցավ թոշակի և այդ օրվանից իրեն նվիրեց ընտանիքին, երեխաների դաստիարակմանը, մասնավորապես՝ Ադոլֆի դաստիարակմանը: Նա ձեռք էր բերել Խաֆելդում տուն, որը մոտ էր Լամբախին: Ադոլֆը հաճախում էր գյուղական մի փոքրիկ դպրոց՝ Ֆիշլամե, որտեղ նա իրեն շատ լավ էր զգում: Արտաքինից նա հնազանդվում էր հայրական կամքին, սակայն Սմիթը գրում է, որ կար ներքին անհամաձայնություն, կարողանում էր մանիպուլյացիայի ենթարկել մորը և հեշտորեն վեճի առիթ դառնալ: Սակայն նա գտել էր սեփական կյանքի հորիզոնը, որը նրան հնարավորություն էր տալիս մոռանալ բոլոր սահմանափակումները և ազատության ծարավը: Այդ հորիզոնը իր մեջ ներառում էր վաղ մանկությունից սիրված և արդեն առօրյայի մի մաս կազմող «հնդիկների և զինվորնեի» խաղը, որը նրան հնարավորություն էր տալիս ինքնաիրականացվել բոլոր առումներով: Եվ արդեն այդ տարիքում, Հիտլերը «ազատություն» ասվածը կապակցում էր այնպիսի հասկացությունների հետ, ինչպիսիք էին՝ անպատասխանատվությունը, պարտա-կանությունների բացակայությունը և ամենակարևորը` իրականությունից ազատ լինելը: Եթե վերլուծենք նրա կապվածությունը այդ խաղերի նկատմամբ, կհասկանանք, որ հենց դրանց արդյունքում Հիտլերի մոտ սկսեցին հիմնաքարերը դնել բնավորության այնպիսի գծեր, որոնք հետագայում դարձան նրա վարքի անբաժան մասը՝ իշխանության պահանջմունքը և իրականության ոչ լիարժեք ընկալումը: Հաջորդող տարիների ընթացքում ընտանիքում փոփոխություններ եղան, Ալիոսի 14ամյա ավագ որդին թողեց հայրկան տունը՝ ի դեմ հոր ցանկության, և տան ավագ որդու դերը ստանձնեց Ադոլֆը: Նրանք ևս մեկ անգամ փոխեցին իրենց բնակավայրը, 1898թ հաստատվելով հեռավոր Լինց շրջանում, որ ուներ Լեոնդինգ անվանումը: Այստեղ Ալիոսը իրեն շատ հարմարավետ էր զգում, քանի որ կարող էր զբաղվել մեղվաբուծությամբ և զրուցել քաղաքականությունից: Նրանց հարևան Լեոնդինգ Իոզեֆ Մայեռխոֆեռն ասում էր, որ Ալիոսը շատ համբերատար էր որդու նկատմամաբ, երբեք չի կիրառել ֆիզիկական ուժ, չնայած որ անընդհատ դատապարտել է իր անպատասխանատու վարքի համար: Ալիոսի կերպարի բնութագրիչը ներկայացնում է նրա խիստ, զուսպ, ավտորիտար, բայց ոչ ավերիչ լինելու փաստը: Եվ կա կարծիք, որ հոր խստությունն ու քննադատությունները հանդիսացել են պատճառ Ադոլֆի ոչ լիաչժեք ինքնահաստատման համար: Եվ եթե Ադոլֆը մի փոքր հանդուրժող լիմեր և հոր դաստիարակող խոսքերը ժամանակին լսեր, միգուցե նրանք ընկերներ դառնային, և չլիներ այն, ինչ եղավ:
     Չենք կարող ասել, որ այս տարիքային շրջանում էական փոփոխություններ գրանցվեցին դեպի վատը, սակայն կան մի քանի անհանգստացնող ախտանիշներ.
     • Նրան չհաջողվեց հաղթահարել վաղ մանկության տարիքում ձեռք բերած նարսիցիզմը
     • Նա չմոտեցավ իրականությանը, և մնաց երևակայությունների աշխարհում
     • Նա ապրում էր ազատության և իշխանության երևակայական թագավորությունում
    
    
     Վերլուծեց սոցիալական հոգեբան,
     <Գոյ> հոգեբանական կենտրոնի կինոհոգեթերապևտ Կամիլա Խաչատրյանը
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6470 | 0 | 0
Facebook