Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քեզ

10:29, չորեքշաբթի, 22 հուլիսի, 2015 թ.
Քեզ


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Քեզ

Երբ իրիկունն իջնում,

փողոցները դատարկվում են,

հուշերն են իշխում

աղոտ խորշերում այն մամռապատ գզրոցի,

որ մարդկային ուղեղ է կոչվում:

Սպասի՛ր,

Մի՛ շտապիր

Կա՛նգ առ,

Տե՛ս.

Հիշու՞մ ես գարնանային այն պայծառ օրը

Հանդիպեցինք անհրաժեշտաբար,

Գուցե միամտաբար

Դու քո վեհությամբ, ես իմ հեզությամբ:

Նայեցի անծանոթի քո աչքերին,

Այդքան ծանոթ ժպիտի միջից,

Ու հոսեց սարսուռ մի անտես

Քեզ անծանոթ աչքերից…

Իմ հարազա՛տ անծանոթ,

Սիրում եմ քեզ… մոտ բերող ճանապարհը,

Ատում եմ քեզ… ինձնից բաժանող ճանապարհը.

(ելքը փակուղին է)

Ի՞նչ դուրս եկավ.

և՛ սիրում եմ,

և՛ ատում եմ,

Բայց միևնույնն է
     ՔԵԶ…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
4
Չհավանել
0
3799 | 0 | 0
Facebook