Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ձմռան հեքիաթը...

Ռիմա ☆
Հեղինակ`
Ռիմա ☆
14:56, չորեքշաբթի, 30 հունվարի, 2013 թ.
Ձմռան հեքիաթը...
     Ձյան հաստ շերտ, որի վրա դեռևս իմ ոտնահետքերն են: Մութ երեկո, երբ միայն ամպերի հետևից մի կերպ երևացող լիալուսնի լույսով էր լուսավորվում մենակությունս ու անցյալում թողնված անգույն հեքիաթը:
Մեծ փաթիլներով տեղացող ձյուն: Ու հիշողություն, երբ իմ ոտնահետքերին հաջորդում էր քոնը, երբ ես նկարում էի ձյան վրա իսկ դու, , , իսկ դու հիմա կանգնած ես կողքիս, կանգնած ես բայց չկաս, միայն շողքդ է, շողքդ տպված հիշողությանս մեջ: Երբ փակում եմ աչքերս, մոռանում ամեն ինչ, մտածումՙ որ երազ էր, որ հիմա բացելու եմ աչքերս ու ժպտացող փաթիլներ տեսնեմ, կողքիս շատ ընկերներ, պայծառ մտքեր: Բայց բացում եմ աչքերս` մենակություն, մթություն ու դու` չէ ու շողքդ: Օրվա պես սառը երաժշտություն, նորից քեզ հիշոցնող ձայների արձագանք:
Ինչքան էլ փորձում եմ չհիշել քեզ, ձմեռը հիշեցնում է մեր անցյալի հեքիաթի նմանվող օրերը: Գիտեմ, դու չես գա առաջին ձյան հետ ու նույնիսկ այն ժամանակ, երբ ձյունը դադարի…
Վերջացավ մեր հեքիաթը` այս անգամ վերջաբանը սպասված չէր, այս հեքիաթում ավարտը բարի չէր, կամ գուցե բարին հենց սա էր: Ով գիտե:)
Այս հեքիաթում գլխավոր դերը ձմեռներ խաղում: Մեր հեքիաթի երջանիկ օրերը ծածկեցին ձյան մեծ ու սպասված փաթիլները:

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
14071 | 3 | 0
Facebook