Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գիտեմ` սիրում էիր..

Ռիմա ☆
Հեղինակ`
Ռիմա ☆
17:24, ուրբաթ, 05 ապրիլի, 2013 թ.
Գիտեմ` սիրում էիր..
     Հեռացար, բայց ոչ քո կամքով, քեզ հեռացրին ինձնից, դու մեղավոր չէիր, այդ ես էի մեղավոր և շատ թույլ, որ չկարողացա ամուր պահել սերս և քեզ: Հիմա կարոտով եմ հիշում մեր երջանիկ օրերը, երազանքները, չկա այլևս այդ ամենը: Չար մարդիկ ավելի ուժեղ գտնվեցին և համարձակ, քանզի նրանց մոտ ամեն բան ստացվեց... ստացվեց բաժանել մեզ, կարողացան փշրել ամեն ինչ... Գիտեմ` սիրում էիր ինձ և ամեն ինչի էիր պատրաստ ինձ համար, բայց չկա այլևս սերդ` ոչնչացավ, կորցրի, սպանեցին: Ինչու այդքան թույլ գտնվեցի, ախր ես գիտեի, որ սիրում ես ինձ, դու եկար, բայց ես այլևս ուժ չունեի քեզ կրկին անգամ ընդունելու, բայց ցավը այն է, որ այս անգամ դու ընդմիշտ հեռացար` ընդամենը մի բան ասելով, որը պարզապես կոտրեց ինձ. «Դու շատ թույլ մարդ ես, քո սերը այնքան մեծ չէր, որ դու կարողանայիր պայքարել և այդ պատճառով էլ` սիրելով, բայց կգնամ» ... այդ ասելով` դու գնացիր և այդ օրվանից հետո ես քո մասին ոչ մի լուր չունեցա: Ինչ օգուտ, որ հիմա զղջում եմ, միևնույն է ոչինչ չեմ կարող փոխել և առավելևս չեմ կարող, պարզապես անհնար է մոռանալ քեզ: Էլ չկա մեր սերը, էլ չկան հույսերը, էլ չկան այն արցունքները, որ թափվել են գիշերները, էլ չկա իմ սերը, էլ չկա քո սերը, վերջակետ դրեցինք բաժանվեցին ուղիները, բայց ինձ ապրելու ուժ է տալիս այն միտքը, որ գոնե գիտեմ` սիրում էիր...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
8486 | 5 | 0
Facebook