Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Շախմատ. Աշխարհի թիմային առաջնություն. Հայաստան-Հունգարիա 2-2

Ալիկ Դավթյան
Հեղինակ`
Ալիկ Դավթյան
19:53, շաբաթ, 25 ապրիլի, 2015 թ.
Շախմատ. Աշխարհի թիմային առաջնություն. Հայաստան-Հունգարիա 2-2
     Ծաղկաձորում շարունակվում է շախմատի աշխարհի թիմային առաջնությունը: Վեցերորդ տուրում մեր ընտրանին ոչ-ոքի՝ 2-2 խաղաց Հունգարիայի հավաքականի հետ: Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթեց Վիկտոր Էրդոսին, Գաբրիել Սարգսյանն ու Վլադիմիր Հակոբյանը իրենց միավորը կիսեցին համապատասխանաբար Զոլտան Ալմասի և Ռիչարդ Ռապորտի հետ: Ցավոք սևերով հանդես եկող Հրանտ Մելքումյանը պարտիայի ընթացքում ստացած դիրքային առավելությունը չկարողացավ մինչև վերջ պահպանել և պարտվեց:
     Այս տուրից հետո Հայաստանի հավաքականը 5-6-րդ տեղերն է կիսում Ռուսաստանի ընտրանու հետ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3521 | 0 | 0
Facebook