Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ըմբշամարտ, Արթուր Ալեքսանյանը` Բուլղարիայում ընթացող միջազգային մրցաշարի հաղթող.

Ալիկ Դավթյան
Հեղինակ`
Ալիկ Դավթյան
21:23, շաբաթ, 25 ապրիլի, 2015 թ.
Ըմբշամարտ, Արթուր Ալեքսանյանը` Բուլղարիայում ընթացող միջազգային մրցաշարի հաղթող.

Բուլղարիայում շարունակվում է «Դան Կոլով - Նիկոլա Պետրով» անվանումը կրող հուշամրցաշարը: Մինև 98 կգ քաշային կարգում գերազանց հանդես եկավ աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

Նա հասավ եզրափակիչ, որտեղ հեշտությամբ հաղթեց Իտալացի Տիմոնչինիին ու ճանաչվեց մրցաշարի հաղթող:

Նշենք, որ մինչև 80 կգ քաշային կարգում Էդուարդ Սարգսյանը նվաճեց բրոնզե մեդալ, իսկ մինչև 71 կգ քաշային կարգում Ռաֆայել Ալեքսանյանը պարտվեց միայն եզրափակչում ու արժանացավ արծաթե մեդալի:

Հիշեցնենք, որ երեկ մրցաշարի հաղթող էր ճանաչվել մինչև 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը, իսկ նույն քաշային կարգում հանդես եկող Կարապետ Չալյանը բրոնզե մեդալ էր նվաճել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3575 | 0 | 0
Facebook