Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Շախմատ. Կանանց աշխարհի թիմային առաջնություն. Հայաստան - Ղազախստան 2-2

Ալիկ Դավթյան
Հեղինակ`
Ալիկ Դավթյան
16:04, հինգշաբթի, 23 ապրիլի, 2015 թ.
Շախմատ. Կանանց աշխարհի թիմային առաջնություն. Հայաստան - Ղազախստան 2-2
     Չինաստանում շարունակվում է շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնությունը: Հինգերորդ տուրում Հայաստանի հավաքականը ոչ-ոքի՝2-2 խաղաց Ղազախստանի ընտրանու հետ: Էլինա Դանիելյանը հաղթեց Ժանսայա Աբդումալիկին, Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կուրսովան իրենց միավորը կիսեցին համապատասխանաբար Դինարա Սադուակասովայի և Մադինա Դավլեթբայեվայի հետ, իսկ Լիլիթ Գալոյանը պարտվեց Գյուլիսխան Նախբայեվային:
     Հայաստանի հավաքականը վաստակեց 6 միավոր ու զբաղեցնում է 4-րդ տեղը: Առաջատարը Վրաստանն է` 9 միավորով, երկրորդ տեղում Ռուսաստանի հավաքականն է` 8 միավոր, իսկ Չինաստանը 7 միավորով 3-րդն է:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3186 | 0 | 0
Facebook